Հայաստանի Ամերիկյան համալսարանում ռասիստական վերաբերմունք են դրսևորում. «Հրապարակ»
Քաղաքագիտության մագիստրոս (Վաշինգտոնի համալսարան, Սիեթլ) Արտաշես Բոյաջյանը բաց նամակ է գրել «Հրապարակ»-ին, որում, մասնավորապես, ասված է, որ 2015թ. նոյեմբերի 17-ին ինքը հրավիրվել էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական ուսուցման (AUA Extension) բաժին` աշխատանքի ընդունվելու հետ կապված պաշտոնական հարցազրույցի: Հարցազրույցը վարում էր բաժնի պետ տիկին Արփի Բալյանը, որը դրսևորել է բացահայտ հակահայկական և ռասիստական պահվածք:
Նամակագիրը նամակով ահազանգել է համալսարանի ռեկտոր պարոն Արմեն Տեր-Կյուրեղյանին: Վերջինս գրավոր պատասխանել է, բայց իր նամակում նույնիսկ մեկ բառ չի եղել տիկին Բալյանին որևէ կերպ պատասխանատվության ենթարկելու մասին:
Նամակագիրը գրել է. «Ահա թե ինչ պահվածքի մասին է խոսքը (չակերտներում զետեղված ուղիղ խոսքը գրեթե բառացիորեն եմ վերարտադրում և պատասխան եմ տալիս ամեն բառի համար): Զրույցին ներկա էր նաև Բալյանի օգնական Աննա Գրադլյանը և պետք է որ ի վիճակի լինի հաստատել ստորև բերվածը. Բալյան. «Այստեղ, Հայաստանում, բոլորը խաբեբա են, ազնիվ մարդ չկա»: Ես. «Ինչպե՞ս կարելի է այդպես ընդհանրացնել: Ես, օրինակ, շատ ազնիվ եմ»: Բալյան. «Մի՞թե։ Եթե նույնիսկ այդպես է, դա ուղղակի այն պատճառով է, որ Դուք երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում և պարկեշտություն եք սովորել ամերիկացիներից»: Ես. «Ոչ, իմ պարկեշտությունը ձևավորվել է Հայաստանում, իմ Ամերիկա մեկնելուց շատ ավելի վաղ»: Քիչ անց, Բալյան. «Եվ նայեք Լոս Անջելեսի հայերի վրա: Իրենք բոլորը բանտերում են: Ես ամաչում եմ հայկական համայնքի անդամ լինելուց»:
Նամակագիրը խնդրում է լայն հասարակությանը տեղյակ պահել այս անթույլատրելի հակահայկական պահվածքի մասին, որը տիրում է ՀԱՀ-ի ներսում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան