Սահմանին սոցիալապես անապահով ընտանիքների զավակների ծառայելու հարցը մեր ուշադրության կենտրոնում է. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախարարությունում ուսումնասիրել են ու իրենք էլ պարզել, որ վերջին տարիներին սահմանում զոհված զինծառայողները սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են: Այդ մասին լրագրողի հարցին ի պատասխան այսօր ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ նման հանգամանք կա և իրենք էլ գիտեն այդ մասին:
«Վերջին տարիներին չգիտեմ՝ ինչպես է ստացվում, բայց այդ հանգամանքը կա: Հասկանալի է, որ սահմանում կանգնած զինծառայողների սխրանքի ու հերոսությունների շնորհիվ է, որ կարողանում ենք պաշտպանել մեր սահմանները: Վերջին տարիների ընթացքում մենք ունեցել ենք հերոսներ ու հրամանատարներ», -հավելեց ՊՆախարարը:
Նրա խոսքով, երկրի պաշտպանական գերատեսչությունում վերջին տարիներին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են զորակոչերի ժամանակ զորամասերում արդարացի բաշխումներ կատարելու համար, ինչը արվում է վիճակահանության արդյունքում:
«Բաշխման ընթացքում ուշադրություն չենք դարձնում, թե որ ընտանիքներից են այդ երեխաները՝ հաշվի ենք առնում ֆիզիկական հատկանիշները, ուսման վայրը և այլն: Այդուհանդերձ այդ հարցը գտնվում է բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում», -հավելեց Օհանյանը:
Նաև ընդգծեց, որ այդ ընտանիքները զորամասի հրամանատարության ուշադրության կենտրոնում են լինում, ինչպես նաև ստանում աջակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան