2015-ին ամենաշատն ամուսնալուծվել են Լոռիում, ամենաքիչը՝ Տավուշում
Ամուսնության թիվը 2015 թվականին կազմել է 17 հազար 603, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են 6,9 տոկոսով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Մարզային կտրվածքով ներկայացնելով, նա ասաց. «Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վայոց Ձորի մարզում, միջին հանրապետականից բարձր ցուցանիշ է գրանցվել Կոտայքում, Երևանում: Մնացած մարզերում միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ են, որոնցից ամենացածր ցուցանիշներն են գրանցվել Գեղարքունիքում, Սյունիքում և Տավուշում»:
Ինչ վերաբերում է ամուսնալուծության դեպքերին՝ նա հայտնեց, որ արձանագրվել է 3669 ամուսնալուծություն, ինչը նունպես նվազել է նախորդ տարվա համեմատ՝ 18,4 տոկոսով:
«Ինչպես միշտ ամուսնալուծություն ամենաբարձր ցուցանիշն ունենք Լոռիում, միջին հանրապետական ցուցանիշից քիչ ավելի բարձր է նաև Երևանում, իսկ մնացած մարզերում այդ գործակիցն ավել ցածր է, քան միջին հանրապետականը»,-տեղեկացրեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը՝ շեշտելով, որ ամենացածր ցուցանիշն ամուսնալուծության Տավուշի մարզում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան