Ֆինանսների փոխնախարար. Ռուսաստանից բերված մեքենաների համար կշարունակենք ԱԱՀ գանձել
«Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»,-Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` անդրադառնալով հարցին, թե ըստ տեղեկությունների` թերացումներ են եղել ԵՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաներ ներկրելու հարցում, խնդիր է առաջացել հարկատեսակի կիրառման հետ:
Մանրամասնենք, որ խոսքը ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20 տոկոս ավելացված արժեքի հարկ գանձելու մասին է: ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան վերջերս հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին:
Արմեն Ալավերդյանը նաև հավելել է. «Մենք ինչ ենք արել. երրորդ երկրներից ավտոմեքենաները ներմուծվում էին, նախորդ տարի 44-45 միլիարդի փոխարեն ներմուծվել է 22 միլիարդի, արդյունքում շուրջ 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, սակայն գանձվում է ԱԱՀ: Տարբերությունն այն է, որ եթե Գերմանիայից է ներմուծվում, ապա այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, իսկ երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ը»:
Հարցին, թե Միության տարածքում ինչո՞ւ Է գանձվում ԱԱՀ, Արմեն Ալավերդյանը պատասխանել է. «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոներկրողները բողոքում են
- Ռուսաստանում գնված մեքենան Հայաստան ներմուծելիս ի՞նչ գումար պետք է վճարել. Պարզաբանում է Ֆիննախը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին