Քենթաքի նահանգի սենատը կասեցրել է հակահայ բանաձևի ընդունումը
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) արևելյան շրջանների Հայ Դատի հանձնախումբը հաջողությամբ չեղարկել է ԱՄՆ Քենթաքիի նահանգի Սենատի օրակարգում ընդգրկված 168 բանաձևը, որը խեղաթյուրում էր Ղարաբաղյան հակամարտության փաստերը:
Նահանգի տասնյակ բնակիչներ արձագաքնել են Ամերիկայի արևելյան շրջանի հայ ազգային կոմիտեի տագնապին և ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողությամբ բանաձևը դուրս է բերվել Սենատի օրակարգից:
Այսպիսով, ինչպես տեղեկանում ենք ANCA-ի տարածած հաղորդագրությունից, Քենթաքին միանում է Այդահոյի, Նյու Հեմփշիրի և այլ նահանգների մեծացող ցուցակին, որոնք ոչ վաղ անցյալում մերժել են հակահայ քարոզչական նպատակ հետապնդող թուրքամետ բանաձևերը:
«Քենթաքիում մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարական գործընթացները մեծ ներուժ ունեն և ամերիկյան պետական օրենսդիր մարմինները չեն հանդուրժի միջամտության և խեղաթյուրման որևէ փորձ, որ կծառայի Իլհամ Ալիևի պես բռնապետերի շահերին, ով դաժանորեն ճնշում է իր իսկ ժողովրդին և ընդունում է ավելի հակաարևմտյան դիրքորոշում՝ շարունակելով ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ և վտանգելով տարածաշրջանում փխրուն խաղաղությունը» - ասել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի արևելյան շրջանի հանձնախմբի հանրային կապերի պատասխանատու Արթուր Մարտիրոսյանը:
Սենատոր Դեյմըն Թայերի (Damon Thayer) կողմից հովանավորվող Սենատի 168 բանաձևը Քենթաքիի օրակարգ էր ներկայացվել 2016թ. մարտի 1-ին:
Տեղի փաստաբանների միջոցով տեղեկանալով բանաձևի մասին՝ Ամերիկայի արևելյան շրջանի հայ ազգային կոմիտեն անմիջապես արձագանքեց և կտրականապես դեմ արտահայտվեց մոլորեցնող և վտանգավոր բանաձևին՝ Սենատի նախագահին կոչ անելով հրաժարվել դրանից:
Քենթաքիի Սենատը պաշտոնապես ետ վերցրեցօրինագիծը և այդպիսով բանաձևը չեղարկվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին