Իրավունք 12:56 18/03/2016 Հայաստան

Ալումյանը Մատաղիսի գործով ՄԻԵԴ դատավճիռը համարում է լիարժեք հաղթանակ

Փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը համարում է լիարժեք հաղթանակ:

«Դա անգամ մեր ամենալավ սպասելիքներից լավ վճիռ է: Իմ գնահատմամբ, արդարությունն այս պարագայում վերականգնվեց լիարժեք»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց փաստաբանը:

Ալումյանի խոսքով, Եվրոպական դատարանը հաստատված չի համարել խոշտանգումների փաստը, քանի որ ժամանակին հայաստանյան դատարանները դրանք քննության առարկա չեն դարձրել, անգործություն են ցուցաբերել:

«Եթե ինչ-որ մեկը՝ հատկապես կալանքի տակ պահվող մարդը ենթարկվում է խոշտանգումների, ինքը հնարավորություն չունի հավաքել ապացույցներ դրանց մասին: Այս պարագայում ապացույցներ հավաքելու և արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը դրվում է պետության վրա, ինչը այս պարագայում չի արվել»,-մանրամասնեց Ալումյանը:

Նա հիշեցրեց, որ խոշտանգումը հանցագործության այնպիսի տեսակ է, որը պահանջում է հրատապ քննության իրականացում, հակառակ դեպքում բացահայտելը հնարավոր չի լինի:

«ՄԻԵԴ-ի կողմից սահմանված շատ բարձր փոխհատուցումները պետք է մեզ հուշեն այն տրամաբանության մասին, որ քննությունը ձախողվել է պետության կողմից ու հենց այդ պատճառով հնարավոր չի եղել  խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել»,-կարծիք հայտնեց Ալումյանը:

Հիշեցնենք, ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 000 եվրո դրամական փոխհատուցում վճարի, 20 հազար եվրո Արայիկ Զալյանին, 15 հազարական եվրո՝  Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:

Ալումյանը նշեց, որ Մատաղիսի աննախադեպ գործի՝ Վճռաբեկ դատարանի կայացրած աննախադեպ իրավական ակտը  Զարուհի Փոստանջյանի  համառության ու պրոֆեսիոնալիզմի արդյունք էր, Եվրոպական դատարան էլ գանգատն ինքն է ներկայացրել:

«Այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարելի է հասնել ցմահ դատապարտման վերաբերյալ վճռի բեկանմանը»,-ասաց Ալումյանը:

Փաստաբանը նկատեց, որ նման վճռի հրապարակումից հետո խնդիրը տեղափոխվում է այլ դաշտ. «Այս պարագայում պետությունը պետք է խնդիրներ ունենա կամ չունենա այն պաշտոնյաների հետ, ում պատճառով 50 հազար եվրո տուժել է ու բավականին վնասել է իր վարկանիշը եվրոպական կառույցներում: Ես ենթադրում եմ, որ այս պարագայում խնդիրը տեղափոխվեց պետություն և իր պաշտոնյաների դաշտ»:

Հիշեցնենք` 2003-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք զինծառայողներ` Արայիկ Զալյանը (նա հիմա փաստաբան է-հեղ.), Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվում էին իրենց ծառայակիցներ Մովսես Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005 թվականի մայիսի 13-ին տղաներին 15 տարվա ազատազրկման դատապարտեց` իրենց ծառայակիցներին սպանելու մեղադրանքով:

Սակայն 2006 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել էր ցմահ ազատազրկման, սակայն 2006 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին: Եվ միայն 4.5 տարի անց` 2012-ի դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդներին՝ անմեղ ճանաչելով Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին: Իսկ զինծառայողների սպանության գործն ուղարկվել էր առանձին քննության:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:35
Ջրափրակարարներն ափ են դուրս բերել քաղաքացիների
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 6-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Հունգարիայի վարչապետն անակնկալ նոր այցեր է խոստացել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մինչ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի այցը հարցազրույց է տվել շվեկցարական Die Weltwoche պարբերականին ու...
Աղբյուր` Panorama.am
19:43
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օկուպացված Արցախ են բերվել 8 հազար ադրբեջանցիներ
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման տվյալ է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
18:55
Բայրամովը կրկնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը
«Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է, որն...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ի՞նչ է ստոմատիտը, ինչու՞ է առաջանում
Ստոմատիտի առաջացման պատճառներից են ախտածին մանրէները, վիրուսները, միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը, ինչպես նաև` լորձաթաղանթի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ողբերգшկան դեպք Սյունիքի մարզում, ընտանիքը թունավորվել է
Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՏաԼույսն ընդլայնվում է
Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը վերջապես պատրաստ է համալրել իր շարքերը տաղանդաշատ և աշխատասեր փոքրիկներով։ Իր...
Աղբյուր` Panorama.am
17:58
Փաշինյանին ցույց են տվել Կիրանցի փշալարերը
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ,  Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատվածում հանդիպել է սահմանապահների հետ։...
Աղբյուր` Panorama.am
17:47
Երանի 2018-ը չլիներ մեր պատմության մեջ. Բյուրականցի կին
«Երանի 2018-ը չլիներ մեր պատմության մեջ, երանի ջնջվեր մեր հայող պատմության էջերից»,-ասում է բյուրականցի կինը, որ եկել է...
Աղբյուր` Panorama.am
17:23
Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել. Բագրատ Սրբազանը՝ Կիրանց այցելած ՔՊ-ականներին
«Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել, որոնց կյանքն ուղղակիորեն կապված է այդ փշալարի հետ, մարդկանց ողբերգություններն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Քաղաքագետ. Հայերն այս կառավարության պատճառով դառնում են ողջ տարածաշրջանի համար վտանգավոր ազգ
«Վերջ ինչ է լինելու, որն է լուծումը»,-հարցեր է հնչեցնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու պատասխանում. «Շատերն են փորձում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա. ՎԻՎՕ Նախագծի փոփոխությունները չեն նպաստելու իրացնելու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան տարածել է հայտարարություն վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:46
Մի քանի խորհուրդ՝ ինչպես խուսափել աղիքային վարակներից
Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում և վնասում են աղեստամոքսային համակարգը:...
Աղբյուր` Panorama.am
16:21
2024թ-ի բյուջեի ծախսերը կթերակատարվի 88.9 մլրդ դրամով, հարկային մուտքերի թերակատարումը կլինի 116.7 մլրդ դրամ. Հայկազ ֆանյան
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է. «Երկու օր առաջ կառավարության որոշմամբ ընդունվել է...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մահացել է երիտասարդ փաստաբան Միքայել Խչեյանը
Մահացել է փաստաբան Միքայել Սամվելի Խչեյանը  (արտոնագիր 1442): Մահազդը հրապարակել է Փաստաբանների պալատը։ «Փաստաբանների պալատն իր...
Աղբյուր` Panorama.am
15:52
Դիլիջանի հյուրանոցներից մեկից հափշտակել են խոշոր գումար ու չհրկիզվող պահարանը
Հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու. Փաշինյանը շնորհավորել է Քիր Սթարմերին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով
Աղբյուր` Panorama.am
15:28
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
ԱԺ Պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանի դուստրը՝ Անին ամուսնացել է։ Նրա ընտրյալի անունը Գոռ է։ Ինսթագրամի իր էջում Անին լուսնակարներ...
Աղբյուր` Panorama.am
15:08
Տոկաևն օկուպացված Շուշիից հայտարարություն է արել
«Ղազախստանը պատրաստ է դառնալ հարթակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
14:55
Ռուս փորձագետ. Մասուդ Փեզեշքիանին սպասում է բարդ նախագահության շրջան
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին սպասում է բարդ նախագահության շրջան, քանի որ ԱՄՆ-ն չի գնա որևէ փոխզիջման կամ էլ պատժամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ինչի՞ վրա են ծախսվում համատիրության հավաքված գումարները. Քաղաքացու ձայնը
«Ախ այդ համատիրությունները... պետք է լրիվ նոր համակարգ իրեն սպառածի փոխարեն»,-գրում է ֆեյսբուքյան օգտատեր Վահե Սարգսյանն ու...
Աղբյուր` Panorama.am
14:20
Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:...
Աղբյուր` Panorama.am
14:15
Գյուղում ունենք խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր, հիմա էլ ցեմենտի հանք են ուզում շահագործել․ Այգեզարդի բնակիչ
Արարատի մարզի Կարմիր սարի տարածքում ցեմենտի հումք հանդիսացող կրաքարային հանքով հետաքրքրված են մի քանի կազմակերպություններ՝ «ՄԼ...
Աղբյուր` Panorama.am
14:04
Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։...
Աղբյուր` Panorama.am
14:00
Վարդավառը՝ հուլիսի 7-ին
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն
Աղբյուր` Panorama.am
13:50
Պորտուգալիային հաղթելուց հետո՝ Մբապեն լուսանկարվել է Ռոնալդուի ընտանիքի հետ
Նախօրեին Եվրո-2014-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հաղթել էր Պորտուգալիայի հավաքականին։ Դրանից հետո  ֆրանսիացի  հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
13:40
Սելին Դիոնը նախատեսում է նորից բեմ վերադառնալ
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը, ով տառապում է հազվագյուտ նյարդաբանական հիվանդությամբ՝ մկանային կոշտության համախտանիշով, ծրագրում է կրկին...
Աղբյուր` Panorama.am
13:26
Եթե նշանակվեն պրոադրբեջանական գործիչներ, որոշակի ազդեցություն կարող է ունենալ. Միսակյանը՝ Իրանի նախագահի ընտրության մասին
«Իրանի նախագահի թեկնածու բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը՝ մինչև ընտրությունների առաջին փուլն ընկած ժամանակահատվածն ընտրվելու քիչ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ինչ եղանակ է սպասվում Վարդավառին և առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հուլիսի 6-ի երեկոյան, 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
17:14 05/07/2024

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}