Հոմսի Սբ. Մեսրոպ եկեղեցին կվերակառուցվի
Այս տարվա ամռանը սկսվելու են Հոմսի Սբ. Մեսրոպ եկեղեցու և Ազգային Սահակյան վարժարանի վերանորոգման ախատանքները: Այս մասին հայտնել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտյանը՝ Հոմսում հայ ընտանիքների հետ հանդիպման ժամանակ: Սրբազան հայրը կարևորել է եկեղեցու և դպրոցի վերականգնման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք «Արևելք»-ից:
Շրջելով եկեղեցով, որը վնասվել էլ ռմբակոծություններից, հետևել են եկեղեցու վերականգնման նախնական աշխատաքներին, քննարկել եկեղեցու և դպրոցի ամբողջական վերանորոգմանը վերաբերող հարցեր:
2011 թվականի նոյեմբերից Սուրբ Մեսրոպ եկեղեցին և Ազգային Սահակյան վարժարանը գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ: Եկեղեցին ու դպրոցի շենքն ահաբեկիչները դարձրել էին իրենց կենտրոնները, նկուղում գտնվող սրահը՝ հիվանդանոց, ուսուցիչների սենյակը՝ մզկիթ աղոթարան, եկեղեցին՝ հանրակացարան, ննջասենյակներ: Եկեղեցու սուրբ խորանը պղծել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան