Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են՝ Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում այլընտրանք չունի. Շավարշ Քոչարյան
Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու խնդիրը միշտ մեր օրակարգում է եղել, և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ շեշտեցին դրա կարևորությունը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով հարցին, թե փաստորեն, եթե Մոսկվայում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԳՇ պետերը, նշանակում է, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից:
Նա նշեց նաև, որ շարունակելու են այդ ուղղությամբ աշխատել:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերն են հանդիպել, Շ.Քոչարյանն արձագանքեց. «Եթե ասել է, ուրեմն՝ այո»:
Այնուհետև Շավարշ Քոչարյանը ավելացրեց. «Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը, կրկնում եմ, մեր օրակարգի համար մեկ խնդիրներից մեկն է, և այս վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգավումը այլընտրանք չունի թե այն առումով, որ կանխվեն նմանատիպ ապագա սադրանքները, թե բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին