«Սարսափելի դեմագոգիա է սկսվել, պարզապես` բառային փորլուծություն». Ռոգոզինը հայաստանյան արձագանքների մասին
Ղարաբաղյան հակամարտության վերջին բռնկումը տեղի է ունեցել «սովորական դարձած արնոտ բարքերի հետևանքով»: «Էխո Մոսկի» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով ապրիլի 2-ից ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնկված պատերազմական գործողությունները, ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Հաղորդավարի հարցին` ճի՞շտ է, որ Ռուսաստանը ռազմական տեսանկյունից աջակցում է և՛ Բաքվին և՛ Երևանին, Դ. Ռոգոզինը պատասխանել է. «Մեզ համար Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է: Եվ ակնհայտ է, որ մենք նրանց հետ իրականացնում ենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանը ևս մերն է, դե, դաշնակից չէ, սակայն տարածաշրջանում ռազմավարական գործընկեր է, ում հետ մենք բազմաթիվ տնտեսական կապեր ունենք, Ռուսաստանում ահռելի ադրբեջանական սփյուռք կա: Եվ նրանք վճարում են ռուսական զենքի համար: Չէ՞ որ կրակում են ոչ թե զենքերը, այլ մարդիկ: Բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել` այնտեղ սարսափելի դեմագոգիա է սկսվել, պարզապես` բառային փորլուծություն»:
Հաղորդավարի ճշտող հարցին, թե ո՞ր կողմում են նման կերպ արձագանքել, Դ. Ռոգոզինը պատասխանել է, որ չի ցանկանում մատով ցույց տալ, սակայն «այնտեղ որոշ քաղաքացիներ իրենց տգեղ են պահել»:
ՌԴ փոխվարչապետը ենթադրություն է արել, որ եթե Ռուսաստանը Հայաստանից կամ Ադրբեջանից որևէ մեկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը դադարեցնի, ապա այնտեղ անմիջապես կհայտնվեն ամերիկացիները և իրենք կսկսեն զենք մատակարարել:
«Ի՞նչ է, դուք կարծում եք, որ մյուսներն այնտեղ զենք չե՞ն մատակարարի: Հարցն այլ է: Երբ մենք զենք ենք մատակարարում, մենք հաստատ գիտենք, որ կա որոշակի հավասարակշռվածություն: Եվ հենց այդ հավասարակշռվածությունը զսպող գործոն է լուրջ պատերազմ բռնկվելու դեմ», - հայտարարել է Ռոգոզինը:
Ըստ Ռոգոզինի` եթե իրենք հրաժարվեն ռազմատեխնիկական համագործակցությունից, ապա այնտեղ կհայտնվեն այլ «տղաներ» և կսկսեն մատակարարել հարձակողական զենքեր:
«Հետևաբար` մենք, իհարկե, մրցակիցների դեմ ենք պայքարում»,-ընդգծել է Ռոգոզինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան