Հասարակություն 20:03 12/04/2016

Ա. Գալստյանը՝ թե ինչ կենսաթոշակ է նշանակվում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մահացած, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող պետական (դրամական) աջակցությունը կարելի է բաժանել երկու մասի՝ միանվագ և պարբերական:
Միանվագ աջակցության տրամադրումը, օրենսդրության համաձայն, Պաշտպանության նախարարության իրավասության ներքո են: Բացառապես այդ նախարարություն է վճարում զինծառայողի զոհվելու, հուղարկավորության հետ կապված,  գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման  ծախսերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վճարում է կերակրողին կորցնելու դեպքում, հաշմանդամության զինվորական կենսաթոշակները, ինչպես նաև պարգևավճարը:
Ի՞նչ և որքա՞ն կենսաթոշակ է սահմանում օրենսդրությունը հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին: Այս հարցերի վերաբերյալ Panorama.am-ը խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ:

Վարչության պետը բացատրեց, որ խնդրո առարկա հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով:

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքով ընտանիքի անդամներ են համարվում զոհվելու օրվա դրությամբ 63 տարին լրացած կամ հաշմանդամ ճանաչված, չաշխատող ծնողները, ամսուսինը՝ անկախ այն հանգամանքից, նրանք միասին են ապրում, թե առանձին, հաշվառված են նույն հասցեում, թե ոչ»,-ասաց նա:

Գալստյանը բացատրեց, որ եթե զոհված զինծառայողի ծնողներն կենսաթոշակային տարիքի են և ստանում են տարիքային կենսաթոշակ կամ ստանում են հաշմանդամության կենսաթոշակ, ապա իրենք պետք է ընտրեն, դրանցից որն են ցանկանում ստանալ՝ տարիքային կենսաթոշա՞կը, հաշմանդամությա՞ն կենսաթոթոշակը, թե՞ կորցրած կերակրողի դեպքում սահմանված զինվորական թոշակը:

«Մեզ մոտ երկու կենսաթոշակ հասկացություն չկա, քաղաքացու ընտրությամբ կարող է նշանակվել և վճարվել միայն մեկ կենսաթոշակ»,-ասաց նա:

Անահաիտ Գալստյանի խոսքով,  այս պարագայում առավել խոցելի շահառուներ են համարվում զոհված զինծառայողների երեխաները:

«Նրանք գտնվում են մահացած կերակրողի խնամքի ներքո: Մինչև 18 տարեկան երեխան կարող է ստանալ կերակրողին կորցնելու զինկենսաթոշակ, իսկ եթե երեխան սովորում է ցերեկային ուսուցմամբ, ապա զինկենսաթոշակը կստանա մինչև ուսուման վերջը, սակայն ոչ ավելի, քան 23 տարին լրանալը»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

Կերակրողին կորցելու դեպքում զինկենսաթոշակ է նշանակվում նաև ամուսնուն մինչև երեխայի 14 տարին լրանալը, եթե  նրա հետ հաշվառված է նույն հասցեում և չի աշխատում:

Ա. Գալստյանը մանրամասնեց, որ նշանակվող կենսաթոշակի չափը տարբեր է:

«Նվազագույն չափը 24 հազար դրամ է, սահմանված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային զինծառայողների համար: ՄՆացած դեպքերում կենսաթոշակի չափը պայմանավորված է զոհված զինծառայողի զբաղեցրած պաշտոնով»,-ասաց վարչության պետը:

«Ենթադրենք, զոհված զինծառայողն ունի 10 տարեկան երեխա, մայրը չի աշխատում: Առանձին կենսաթոշակ կնշանակվի երեխային ՝ մինչև նրա 18 տարեկան դառնալը, և մորը՝ մինչև երեխայի 14 տարեկան դառնալը: Նրանց առանձին-առանձին կնշանակվի նաև պարգևավճար: Դրա չափերն էլ տարբեր են: Պարգևավճար կնշանակվի նաև ընտանիքին` 30000 դրամի չափով:Եթե երեխան ունի հաշմանդամություն և ստանում է հաշմանդամության նպաստ, ապա պարգևավճարի չափն ավելանում է»,-մանրամասնեց նա:

Գալստյանն ընդգծեց, որ այս բոլորը պարբերական վճարումներ են, մինչև իրավունքի դադարումը նրանք ամեն ամիս ստանալու են և կենսաթոշակը, և պարգևավճարը:

Ա. Գալստյանն ընդգծեց, որ կերակրող կորցնելը չի նշանակում կորցնել իր հետ ապրող հարազատին:

«Հնարավոր է՝ զոհվածի հետ նույն տանն ապրում է եղբայրն իր ընտանիքով: Դա չի նշանակում, որ եղբայրը կերակրող է կորցրել: Մենք ասում ենք, որ կերակորղ կորցնելը վերաբերում է  քրոջը, եղբորը, թոռանը, եթե վերջիններիս ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, այսինքն չեն կարող աշխատել: Այսինքն, ի հայտ է գալիս հանգամանք, որ նա այդ մարդկանց կերակրողն էր, ընդ որում նրանք պետք է հաշվառված լինեն մի հասցեում: Հանգամանքները օրենսդրությամբ մանրամասն կերպով սահմանված են»,-բացատրեց վարչության պետը:

Ընդհանրապես, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակելու համար օրենսդրությամբ չափանիշներ սահմանելը նպատակ է հետապնդում պարզելու շահառուի` մահացածի խնամքի տակ գտնվելու հանգամանքը:

Նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ կլինեն ընտանիքներ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում և  կարող են օգտվել սոցիալական նպաստի իրավունքից:

Ա. Գալստյանը բացատրեց, որ կենսաթոշակ ստանալու համար պետք է դիմի զոհված զինծառայողի ընտանիքի անդամը: Մյուս փաստաթղթերը իրենք ստանում են Պաշտպանության նախարարությունից:

«Զոհվելուց հետո 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում  կենսաթոշակ նշանակվում է զոհվելու օրվանից: Իսկ եթե 6 ամիս հետո է դիմում, ապա կենսաթոշակ նշանակվում է դիմելու օրվանից: Ես չեմ կարծում, որ խնդիրը հասնի դրան, որովհետև այդ հարցերը կկարգավորվեն պետական մարմինների նորմալ համագործակցությամբ»,-ասաց նա:

Ա. Գալստյանը նշեց, որ օրենսդրության համաձայն, հայրենիքը պաշտպանելիս կամ  հատուկ առաջադրանքներ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում նշանակվում է միանվագ 2 մլն դրամ միանվագ գումար: Հուղարակորության հետ կապված ծախսերի համար տրվում է 700 հազար դրամ, ևս 1 մլն 400 հազար դրամ տրվում է գերեզմանների բարեկարգման համար: Միանվագ  նպաստների վճարումը կատարում է Պաշտպանության նախարարությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}