Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին հարց է ուղղել «Կանաչ սենյակում» նրա բարձրացրած ԼՂՀ դրոշի մասին: Հիշեցնենք, որ ԼՂՀ դրոշը արգելված դրոշների ցանկում էր:
Իվետա Մուկուչյանը նախ շնորհակալություն է հայտնել հարցի համար՝ նշելով որ սպասում էր այդպիսի հարցադրման, այնուհետև՝ հավելել. «Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը և իմ սիրտը, իմ մտքերը ու բոլոր հույզերը իմ հայրենիքի հետ են: Այն ամենը ինչին ես կոչ եմ անում, ուզում եմ գոչել, բղավել՝ խաղաղությունն է: Խաղաղություն եմ ուզում սահմանում: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Սեր և խաղաղություն. բարձրացրել եմ դրոշը, որ մարդիկ կենտրոնանան այդ մտքի վրա՝ խաղաղություն ողջ աշխարհում»
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է
- «Եվրատեսիլ-2016». ԼՂՀ դրոշն այլևս արգելված չէ
- «Եվրատեսիլ-2016». Հայկական պատվիրակությունն իր հետ կտանի նաև ԼՂՀ դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան