Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն խուլիգանության մեղադրանք է առաջադրվել
Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քննչական կոմիտեից Panorama.am-ին տեղեկացնում են, որ պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:
Դեպքը եղել է ապրիլի 17-ին գիշերային ակումբներից մեկում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան