Իրավունք 13:41 03/06/2016

«Քայլում էի հրապարակում, մտա լողացա, չորանում էի, եկան ձեռնաշղթաներով տարան հոգեբուժարան»

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ և քաղաքացիական ակտիվիստ Արմինե Առաքելյանը շարունակում է պնդել, որ հոգեբուժարանում իրեն դաժան ծեծի են ենթարկել:

Բայց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Առաքելյանն ասաց, որ իրավական պատասխանատվության չի պատրաստվում ենթարկել իրեն ծեծողներին:

«Ձեռքերս շղթայված, կապած տարել են ու որևէ բուժօգնություն չեն ցուցաբերել: Մի մահճակալ կար, ոտքերս ու ձեռքերս կապել են, շատ պինդ ու հերթով գալիս ծեծում էին: Նրանց մեջ կանայք էլ կային, սպիտակ հագուստներով էին», -պատմեց Առաքելյանը:

Արմինեն, հիշեցնենք, մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվաններն էր մտել, որին ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները Ոստիկանների հետ միասին դուրս էին բերել ու, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանձնել հոգեբուժարանի աշխատակիցներին:

Արմինեն ասաց, թե իրեն տարել են «Նուբարաշենի» հոգեբուժարան. «Գալիս ծեծում էին ու տարբեր արտահայտություններ անում, սրսկեցին երկու անգամ: Հոգեբանորեն ու ֆիզիկապես ճնշման տակ էի: Նեղվում էի ֆիզիկական ցավերից»:

Նրա խոսքով, չի հիշում, թե ինչպես են տարել հոգեբուժարանից, բայց հետո ՄԻԺԻ-ի երիտասարդները պատմել են, որ ոչ մի կերպ հնարավոր չի եղել պարզել, թե որտեղ է գտնվել ինքը:

Այդուհանդերձ, Առաքելյանը ասաց, որ չի պատրաստվում դիմել իրավապահներին. «Իրավունքի գերակայություն չկա Հայաստանում: Իմ պայքարը քաղաքացիական է, շարունակելու եմ պայքարս: Կամ իլյուզիաների մեջ ենք, կամ էլ փորձում ենք կեղծ ասենք՝ գիտեք արդարադատական համակարգ կա, որ ասեմ աշխատում է, ես էլ վստահում եմ, դիմելու եմ որ այդպես լինի: Ինչքան ուղեղ ու միտք ունես, կարող ես ստեղծագործել: Եվ այդտեղ է, որ իրենք տուպիկի առաջ են կանգնում: Որևէ համակարգ, որը բռնության, անարդարության վրա է հիմնված, թե Հայաստանում, թե այլուր, չի կարող երկար գոյատևել»:

Հանրապետության հրապարակի շատրվաններից առաջացող ջրավազանի մեջ մտնելը Արմինեն բացատրում է իր կամքի ազատ արտահայտմամբ.

«Քայլում էի Հանրապետության հրապարակում, որոշել էի, պիտի գնայի Պատմության թանգարան, մտա լողացա, չորացա: Իմ համար սիմվոլիկ են՝ ինքնիշխանություն, հայրենիք, ազատություն: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին հաշիվ տամ այդ քայլիս համար: Ի՞նչ օրենք եմ խախտել Հրապարակը անցնելով և ավազանում լողանալով: Ի՞նչ կարգ է խախտվել: Թող բացատրեն: Ինչո՞ւ այդպես հակադարձեցին: Դա է հարցը: Թող շարունակեն հալածել, ես պայքարելու եմ»:

Արմինեն 1999-ին հիմնադրել է ՄԻԺԻ-ն, եկել է Շվեդիայից և վերջնականապես Հայաստանում հաստատվել 2001-ին: Նախկինում եղել է ԵՄ փորձագետ, հիմա չի աշխատում:

Իր խոսքով, շատ է վիրավորվել, երբ իրեն վիրավորական խոսքեր են ասել ուժայինների ծառայողները. «Ոչ ոք ինձ չի բացատրել, թե որտեղ է տանում, ո՞վ պետք է բացատրեր: Ինձ ոչ ոք ոչինչ չի բացատրել: Իմ պայուսակս առգրավված է եղել, որևէ բան ինձնից չեն ուզել, որևէ բան չեն բացատրել: Եթե նստում ես շատրվանին չորանալու, ինչո՞ւ պիտի գան ձեռնաշղթա կապեն երկու ժամ արևի տակ, հոսանքապատ երկաթի վրա պահեն ու փորձեն հոգեբանական ճնշում բանեցնեն: Սա «սուպերվումենի» հարց չի, ես շատ համեստ եմ, բայց ես իմ արժեքներն ունեմ, որը մարդու իրավունքների արժեքներն են: Դրանով ապրել եմ փոքրուց մինչև այսօր: Ընտրել եմ՝ որտեղ եմ գալիս ապրելու, գիտեմ՝ ինչ եմ անում»:

Այժմ Արմինեն աչքի հետ կապված խնդիրներ ունի, ասում է՝ կապտուկներն անցնում են:

«Նուբարաշեն» հոգեբուժարանի տնօրեն Սամվել Թորոսյանը Panorama.am-ի հեռախոսազանգերին չպատասխանեց, Առողջապահության նախարարությունից հերքեցին Առաքելյանի հայտարարությունները, որ «Նուբարաշեն»-ում իրեն ծեծել են:

«Արմինե Առաքելյանի հարազատները ներկա են եղել այնտեղ, խնդրել են, որ դուրս գրեն, տանեն ինքը հոգեկան խնդիրներ չունի: Քույրը գրավոր թողել է բջջային հեռախոսահամարը՝ պարտավորվելով խնդիրներ լինելու դեպքում դիմել բուժօգնության», -փոխանցեցին ԱՆ-ից՝ նշելով, որ հոգեբուժարանում ծեծ չի եղել:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացրեց, որ Առաքելյանի հայտարարությունների մանրամասն  ուսումնասիրության հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:

«Քննարկման ընթացակարգի շրջանակներում Պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սեղմ ժամկետում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը: Նշվածի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել նաև Առողջապահության նախարարին», -նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
12:50
Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով...
Աղբյուր` Panorama.am
12:20
Աղբի վճարը կրկնակի բարձրացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Հայկ Գրիգորյան
«Ուզում եմ երևանցիներին տեղեկացնել, որ բերված նախագծով բնակելի շինութունների կոշտ կենցաղային թափոնների դրույքաչաքը նախկին անձով...
Աղբյուր` Panorama.am
12:11
Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի  դեմ բոլոր 4 գործերով  պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում: Հայցի առարկան...
Աղբյուր` Panorama.am
11:32
«Օթելլո» օպերան հայկական բեմում՝ իտալական օպերային արվեստի լավագույն ավանդույթներով
Օպերայում հանդես են գալիս համաշխարհային աստղեր
Աղբյուր` Panorama.am
11:28
Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը. Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խմբի  համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել ավագանու նիստին. Գրիգոր Իսկանդարյանը՝ Ավինյանին
«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք», «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք,...
Աղբյուր` Panorama.am
11:13
Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի. Թաթոյան
«ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու...
Աղբյուր` Panorama.am
11:06
Որքան զսպող, բարձր տուրքերի դրույքաչափեր են սահմանվում, այնքան վայրի կառուցապատումը դառնում է ավելի անզուսպ. Մանուկ Սուքիասյան
«Երբ մենք ասում ենք, որ ուզում ենք զսպել վայրի կառուցապատումը՝ նմանատիպ տուրքերը ամենաուժեղ զսպող գործիքներն են»,-ավագանու նիստում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}