Սպառազինության մասին հայ-ռուսական 200 մլնանոց վարկային համաձայնագրի ճակատագիրը դեռ անհայտ է
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ փաշինյանը հետաքրքրվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված սպառազինության վերաբերյալ համաձայնագրի ճակատագրի մասին:
«Դուք ի՞նչ տեղեկություն ունեք Ռուսաստանի հետ կնքված 200 մլն դոլարի ապրանքային վարկի կիրառման ընթացքի վերաբերյալ, որովհետև մենք ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղյակ էինք, գիտեինք, որ այդ վարկը չի կատարվել, և մատակարարումները դեռևս նույնիսկ չեն սկսվել, ինչը պետք է մեզ մտահոգության տեղիք տար», -բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին՝ հարցրեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց մայիսի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ դռնփակ նիստում այդ հարցի վերաբերյալ քննարկումը, որտեղ նախարարը պարզաբանումներ այդ հարցի վերաբերյալ տվել է:
«Մայիսի 23-ից հետո ինչ-ինչ աշխատանքներ կատարվել են, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրականացվել են գործողություններ, աշխատանքը ընթացքի մեջ է: Հավելյալ մանրամասներ չեմ կարող հրապարակել:
Իհարկե, տիրապետում եմ ավելի տեղեկատվության, քան կարող եմ հրապարակել, բայց ուղղակի ելնելով բանակցային գործընթացի մանրամանսերից և կողմերի միջև վստահության մթնոլորտը չխաթարելու տրամաբանությունից, չէի ուզենա լրացուցիչ մանրամասներ հայտնել այդ համաձայնագրի մասին: Ուղղակի կասեմ, որ Պաշտպանության նախարարությունը բավականին նպատակասլաց աշխատանք է իրականացնում այդ համաձայնագրով նախատեսված միջոցների ձեռք բերման համար», -ի պաստախան հայտարարեց Կորյուն Նահապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր