Մի խումբ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը հարցաքննվել են. ՀՔԾ
Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ: Այդ մասին Panorama.am-ին փոխանցեց ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատու Միքայել Ահարոնյանը:
Նա տեղեկացրեց, որ քննչական գործողությունների շրջանակում մի խումբ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը հարցաքննվել են:
«Բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվում, բայց նախաքննության այս փուլում դրանք հրապարակման ենթակա չեն, որովհետև դրանց հրապարակումը այս փուլում չի բխում քննության շահերից», -ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ քրեական գործով որևէ մեղադրյալ ներգրավված չէ, Ահարոնյանը պատասխանեց. «Որպեսզի անձին մեղադրանք առաջադրվի, պետք է լինեն փաստական, հիմնավոր տվյալներ: Քանի որ գործի նախաքննությունն այս պահին շարունակվում է, վաղաժամ է խոսել մեղադրյալ ներգրավելու մասին»:
«Քրեական գործը բազմադրվագ է և ծավալուն քննչական գործողություններ են պահանջվում», -հայտնեց ՀՔԾ-ի ներկայացուցիչը:
Արդյոք հարցում կատարվե՞լ է օֆշորային գոտիներ կամ Շվեյցարիա հարցին պատասխանեց, որ այս պահին նման տվյալներ չի կարող տրամադրել:
Քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է մայիսի 2-ին, ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:
Հիշեցնենք` «Հետք» պարբերականը այս ամսվա սկզբին հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերություննների։
Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
«Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու», -ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Քեթրինի Միհրանը ջանքեր չի խնայում պատգամավոր դառնալու համար. ՉԻ
- Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել. «Ժողովուրդ»
- Միհրան Պողոսյանի գրասենյակ. Շվեյցարական բանկից ստացված փաստաթուղթը տրամադրվել է պատկան մարմիններին
- Առաջիկայում տեղեկատվություն կտարածվի Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ
- Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի հետ առնչվող քրգործի մասին
- Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորի գործով ՊԵԿ-ը ստուգումներ կսկսի, երբ իրավական հիմքեր ունենա. Վախթանգ Միրումյան
- Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին