ՕԵԿ-ը կանվանվի «Հայկական վերածնունդ»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին : Ըստ այդմ՝ նշված նախագծի ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաև անվանման փոփոխություն:
Փոփոխության համաձայն՝ եթե համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության անվանումը` առանց վերակազմակերպման փոխվել է, ապա այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունը կարող է փոխել իր անվանումը`կրելով կուսակցության նոր անվանումը»:
Այսպիսով, ՕԵԿ խմբակցությունը կվերանվանվի «Հայկական վերածնունդ» խմբակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան