Քաղաքական 18:57 29/06/2016 Տարածաշրջան

Թուրքիայի վերգտած սիրային եռանկյունին

Հեղինակ` Արմեն Պետրոսյան, արևելագետ

Թուրքիայի նախագահ Ռ.Թ Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին հղված ուղերձի միջոցով hունիսի 27-ին մեկնարկեց Անկարայի և Մոսկվայի միջև հաշտեցման գործընթացը:

Փաստաթղթում թուրքական կողմն իր զղջումն ու ափսոսանքն էր հայտնում 2015թ. նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական ռմբակոծիչի խոցման միջադեպի հետ կապված և պատրաստակամություն հայտնում՝ երկու երկրների փոխհարաբերությունների վերականգնման հարցում. հաշտեցման գործընթացը հավելյալ կերպով ամրագրվեց արդեն այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի միջոցով: Նշված հեռախոսազրույցից հետո կայացած ՌԴ կառավարության նիստի ընթացքում Վ.Պուտինը հանձնարարեց վարչապետին՝ անմիջապես ձեռնամուխ լինել երկկողմանի տնտեսական հարաբաերություների վերականգնմանը՝ հնարավոր ողջ ծավալով:

Այսպիսով, ռուս-թուրքական հարաբերություններում ընդամենը 7 ամիս տևած քաղաքական, տնտեսկան ճգնաժամից հետո մեկնարկեց հարաբերությունների կարգավորման գործընթացն, ինչը կանխատեսելի և սպասելի էր հատկապես երկու երկրների համար ստեղծված բավական բարդ աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակի ազդեցությամբ, մինչդեռ այս համատեքստում, ամենակարևոր հարցադրումը, թերևս, այն է, թե ինչու՞ դա տեղի ունեցավ հենց տվյալ ժամանակամիջոցում:

Պատասխանն, անշուշտ, յուրաքանչյուր կողմի համար առանձին հարթություններում է:

Պաշտոնական Անկարայի տեսանկյունից տվյալ ժամանակահատվածի ընտրությունը կարելի է պայմանավորել մի քանի գործոններով: Նախ և առաջ, վերջին 2 ամիսներին Թուրքիայում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները՝ նոր վարչապետի և կառավարության հաստատումն իր տրամաբանական ազդեցությունը պետք է ունենար նաև երկրի արտաքին քաղաքական ուղեգծի վրա, որի առաջին և առանցքային դրսևորումներից մեկն էլ հենց վերոնշյալ գործընթացն է. Թուրքիայի՝ նաև արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված բազմաթիվ թերացումների, ստեղծված փակուղային իրավիճակի համար քավության նոխազ դարձավ նախկին վարչապետ Ա. Դավութօղլուն (Ի դեպ, Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի շրջադարձային փոփոխության համար, մեծ հավանականությամբ, կարող է ծառայեցվել նաև նախօրեին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ենթադրաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչական գործողությունը):

Բանն այն է, որ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ առկա խնդրահարույց հարաբերություններում իրավիճակը շարունակում է մնալ՝ առանց մոտալուտ բարելավման դրական հեռանկարի: Մինչդեռ, դրան հակառակ, բավական ակտիվացել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վերանայման գործընթացն, ինչի վառ ապացույցն է ինչպես նշված, այնպես էլ իր հանգուցալուծմանը հասած թուրք-իսրայելական հաշտեցման գործընթացները. վերջին հիմնախնդրի վերջնական կարգավորման մասին պաշտոնապես հայտարարվեց ճիշտ նույն օրը, երբ հրապարակվեց Էրդողանի կողմից Պուտինին հղված ուղերձը:

Այս 2 համաժամանակյա գործընթացներում առկա է լուրջ տրամաբանական կապ: Բանն այն է, որ, ի տարբերություն թուրք-ռուսականի, թուրք-իսրայելական հակամարտությունը տևեց ավելի քան 6 տարի, իսկ դրանց կարգավորման գործընթացն՝ ավելի քան 3 տարի, որի հիմնական ձգձգողը հենց թուրքական կողմն էր: Թուրք-իսրայելական կարգավորման գործընթացի բովանդակությունը ներառել է հետևյալ ընթացակարգային քայլերը:

Դեռևս 2013թ. մարտին, ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի միջնորդությամբ, Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն զանգահարեց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռ.Թ. Էրդողանին և ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի հետ կապված, ինչից հետո շուրջ 3 տարի տեղի ունեցած տասնյակ երկկողմանի հանդիպումների արդյունքում միայն կայացավ երկկողմանի փոխըմբռնելի համաձայնությունը:

Եթե ավելի պատկերավոր կերպով նշենք, ապա Թուրքիայի ամբիցիոզ առաջնորդը, երկու հաշտեցման գործընթացները զուգահեռելով, փորձում է հնարավորինս նվազեցնել սեփական հեղինակությանը սպառնացող վնասի չափերը՝ ի ցույց դնելով սեփական հասարակությանն ու միջազգային հանրությանը հետևյալ սցենարային իրավիճակը՝ «Էրդողանից ներողություն են խնդրում, մինչդեռ ինքը բավարարվում է «ափսոսանք հայտնելով», իրեն մեկնած ձեռքին ինքը բավական երկար է պատասխանում, իսկ իր մեկնած ձեռքին պատասխանում են անմիջապես»։

Ռուսական կողմին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ էր դարձյալ Արևմուտքի կողմից շարունակվող ռազմաքաղաքական, տնտեսական շրջափակումը թոթափելու, երկրի ներսում ստեղծված տնտեսական խնդիրները հնարավորինս մեղմելու, ինչու ոչ, նաև՝ Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում ստեղծված խնդիրներն օգտագործելու՝ Անկարայի հետ նոր հնարավոր հեռանկարային համագործակցություն կառուցելու նպատակով՝ տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական հակառակորդների ազդեցությունը թուլացնելու նպատակով (նշված սցենարին իր տրամաբանությամբ բավական մոտ է նաև ռուս-իսրայելական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումները):

Ուստի այս հարցում, փաստորեն, երկրորդական է դառնում անգամ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար Մոսկվայի կողմից թուրքական իշխանություններին կանխավ ներկայացված նախապայմանները նման լղոզված եղանակով իրականացնելու հանգամանքը:

Այսուհանդերձ, ամփոփելով վերոգրյալը, միանշանակորեն կարելի է փաստել, որ ռուս-թուրքական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումները միանշանակորեն փոխշահավետ գործարքի տրամաբանության շրջանակներում են՝ անկախ այն հանգամանքից, թե դրանց կարգավորման բուն գործընթացում կողմերից որն է առավել զիջում: Մի բան անհերքելի է՝ սրան ձգտում էին երկու կողմն էլ, և դրանից ակնկալվող արդյունքներն, աներկբայորեն, շատ ավելի հեռանկարային են, քան համակողմանի կորուստներ առաջացրած նախկին հակամարտ իրավիճակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}