ՅՈԻՆԵՍԿՕ ներկայացված հայտում Անիի հայկականությունը հստակեցված էր. փոխնախարար
Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկումը կարևոր է Հայաստանի համար այն առումով, որ մշակութային հուշարձանները վերցվում են միջազգային կազմակերպության հսկողության ներքո: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում որոշում էր ընդունվել Անին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հայտը ներկայացրել էր Թուրքիան:
Մշակույթի փոխնախարարն ասաց, որ Թուրքիան հայտը ներկայացրել էր մի քանի տարի առաջ, ԻԿՕՄՕՍ-ի կողմից արված դիտողությունների արդյունքում ուղարկվել էր լրամշակումների: Ըստ նրա, լրամշակված և ներկայացված տարբերակում ներկայացած էր հուշարձանի ծագումը, ինքնությունը, այսինքն՝ հայկականությունը հստակեցված էր, ինչը Հայաստանի համար ամենակարևոր դրույթներից մեկն էր:
«Գործնականում ի՞նչ է տալիս: Ոչ միայն կոչում, նաև հանրահռչակման տեսանկյունից է կարևոր դարձնում: Մեզ համար ամենակարևորն այն է, որ հուշարձանի պահպանության, պաշտպանության համար որոշակի երաշխիքներ են ստեղծվում: Հուշարձանի հետ կատարվող գործողությունները՝ պահպանություն, վերականգնում, տուրիստական հոսքերի կառավարում, պարբերաբար զեկուցվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն երկրի կողմից, որը ներկայացրել է հայտը: Բոլոր առումներով պետք է պահպանվեն համապատասխան չափորոշիչները, չհեռանան հուշարձանի նախնական տեսքից»,- ասաց փոխնախարարը:
Ներսես Տեր-Վարդանյանը տեղեկացեց, որ Անիի ողջ հայկական կողմը, որպես Հայաստանի Բագրատունյանց թագավորության մայրաքաղաք ամբողջությամբ ներկայացնելու համար հատուկ գրքույկ էին հրատարակել ու տարածվում էր այն մարդկանց շրջանում, ովքեր որոշակի ազդեցություն կարող էին ունենալ որոշման ընդունման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում
- Անիի Մայր Տաճարի ու Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը մինչ այս պահը լավ է ընթանում. Գյուրջյան
- Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են նաև հայ մասնագետներ
- Գ. Գյուրջյան. Անիի հայկական եկեղեցիներում այս տարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել
- Թուրքիան Անին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների ցանկում ներգրավելու նախնական ցուցակում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց