Երկրի տնտեսությունն ավելի ծանր վիճակում է եղել 1990-ականների վերջին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ ինչպես երեկ նորանշանակ վարչապետն է ասել, այնպես էլ հիմա ինքն է փաստում, որ իրենց համար դոգմա չէ կուսակցական պատկանելիությունը և նոր կառավարության կազմում պաշտոնյաներ ընտրելիս դա հաշվի չի առնվելու. «Էական փոփոխություններ լինելու են, և էականը չի վերաբերում քանակին»:
Նրա խոսքերով՝ ինքը Կարեն Կարապետյանին ճանաչում է երկար տարիներ, սակայն Կարեն Կարապետյանի նոր կաբինետի, խնդիրների, տեսլականի լավագույն գնահատականը տվել է հանրապետության Նախագահը. «Այն, որ ինտելեկտուալ անձնավորություն է, պրոֆեսիոնալ է, նորություն չէ, որ ես պիտի ասեմ: Մեր քաղաքական թիմի ներկայացուցիչն է, այսօր չէ, որ Կարեն Կարապետյանը համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Ինձ զարմացնում են բոլոր այն գնահատականները՝ հյուսիսից է եկել, հարավից, ոչ մի տեղից չի եկել, մարդը Հայաստանում ծնված- մեծացած մարդ է և Հայաստանից է եկել: Յուրաքանչյուրս կարող ենք գնալ և մեկ այլ երկրում աշխատել»:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե տնտեսությունը ծանր վիճակում է, ապա ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ մեր երկրի տնտեսությունն ավելի ծանր վիճակում է եղել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին:
«Այն ժամանակ ՀՀԿ-ն և մեր կոալիցիոն գործընկերների ջանքերով տնտեսությունը վերականգնվել է, և մենք ապահովել ենք երկնիշ տնտեսական աճ: Հույս ունեմ, որ մեր երկրի տնտեսության համար լավ ժամանակներն առջևում են»,- ասաց նա:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ հարկավոր է մտածել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել առաջ գնալու համար:
«Շատ նորմալ է, որ վարչապետը ռեալ գնահատականներ է հնչեցնում, որ կա խնդիր և դա պետք է լուծել: Խնդիրը կա, այն պետք է լուծվի, իսկ ինչպես է լուծվելու, կլինի կառավարության ծրագիրը, կիմանաք»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Չկան Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի կադրեր, կա ՀՀԿ միասնական թիմ. Շարմազանով
- Երկու օր առաջ տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Շարմազանովը՝ ԸՕ-ի շուրջ իշխանության և ընդդիմության համաձայնության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում