Հասարակություն 12:31 19/09/2016

Դուռս փակ մնաց, ծուխս կտրվեց. Բանակում որդուն կորցրած մայր

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Խաչատրյան ամուսինները Սառնակունք գյուղում արդեն 2 տարի է՝ շարունակում են սպասել  իրենց բանակային որդուն. զինծառայող Գրիշա Խաչատրյանը, սակայն, մահացել է Արարատի մարզի զորամասի դիրքերում, հերթապահության ժամանակ: Ըստ պաշտոնական վարկածի, Խաչատրյանը մահացու վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:

Սյունիքի մարզի նախկին Սառնակունք գյուղի (այժմ խոշորացված Գորայք գյուղի կազմում-հեղ.) կենտրոնական փողոցից քիչ հեռու Խաչատրյանների տունն է: Երբեմնի բազմանդամ ընտանիքում այժմ ապրում են ամուսիններով. դուստրերը ամուսնացել, գնացել են, որդին բանակից չի վերադարձել:

Գրիշան ֆիզիկապես չի ապրում ծնողների կողքին, բայց նրա լուսանկարները հյուրասենյակի կահույքի մեծ հատվածն են զբաղեցրել. Գրիշան զինվորական հագուստով, Գրիշան ընկերների հետ, Գրիշան դպրոցական ավարտական երեկոյին, Գրիշան՝ մորը գրկած՝ երջանիկ, անհոգ: Մայրը՝ 56-ամյա տիկին Նազիկը, մոտենում է, նկարը համբուրում, գրկում, «կարոտն առնում»: Ասում է՝ Գրիշայի պահարանին ու նրա հագուստին ձեռք չի տվել. ամռանը հագուստն «արևին է տալիս», որ չվնասեն միջատները:

Տիկին Նազիկը՝ սև ժապավենը գլխին, պատմում է որդու մասին, ասում, որ բոլորի սիրելին էր, դպրոցում լավ էր սովորում, բանակում չուներ խնդիրներ, 11 ամիս էր ծառայում ու դժգոհ չէր ծառայությունից:

«Դեպքի նախորդ օրը գիշերը զանգեց, ասեց պոստերում ենք, հերթափոխը կլինի վաղը ու վեշերն արդեն հավաքել ենք: Առավոտը 10 անց 27 րոպեին դեպքը պատահել ա, հենց հերթափոխելու ընթացքում: Ինչ էղա՞վ, ո՞նց էղավ: Եթե դժգոհություն չի առաջացել, եթե խնդիր չի եղել, բա ի՞նչ էղավ պատճառը, մինչև հիմա մեր համար փակ ա», -պատմում է մայրը:

Նրա համար նույնիսկ տարօրինակ էր, որ իր որդու մահվան դեպքի հանգամանքների մասին առաջինը խոսել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ առաջինը հայտարարելով, որ Խաչատրյանը մահացու վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:

56-ամյա կնոջ համար անհասկանալի է մինչ այժմ. «Եթե իմ որդին զենքի հետ վարվելու կանոններին տեղյակ չի եղել, ինչո՞ւ ես հանել դիրքեր»:

Գրիշայի հայրը՝ 57-ամյա Մուրադ Խաչատրյանը ունի տրակտոր, ասում է գյուղացիներին օգնում է խոտի «տուկը» դաշտից տուն հասցնելու հարցում, պահում են կովեր, «մի կերպ ապրում են», բայց կյանքը իմաստը կորցրել է. Գրիշան իրենց կողքին չէ:

«Որևիցե մեկը գալիս է՞ իմ դուռը բացի, տեսնի՝ ոնց եմ տանջվում, ոնց եմ պահել երեխուն՝ քրքրված, տանջված, ախր իրանք երեխա չեն պահել, ցավդ տանեմ, իրանք չգիտեն երեխու քաղցրությունը, իրանցը փողն է: Իմ ծուխը հիմի կտրվավ, իմ դուռը փակ մնաց, բա իմ երազանքը ըտենց է՞ր, բա ես ըտենց երազանքներ ունեի՞: Բա բանակ ա՞ էդի, բա տանես երեխու գլուխը ուտե՞ս», -լացակումած ասում էր մայրը:

Գրիշա Խաչատրյանի մահվանից հետո պատժվել է մեկ այլ զինծառայող՝ դիրքի ավագ, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի պետ Վարդան Կիրակոսյանը, սակայն այլ բանի համար. Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել իշխանությունը չարաշահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մաս) և դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով:

Սակայն Վերաքննիչ դատարանը բավարարել է Կիրակոսյանի բողոքը և կիրառել ավելի մեղմ պատիժ՝ որոշվել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա դատարանի դահլիճում ազատվել է կալանքից:

Բանն այն է, որ մարտական հենակետում Կիրակոսյանը հայտնաբերելով շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանի դիակը և վերջինիս ամրակցված ինքնաձիգը, ըստ մեղադրական եզրակացության, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը:

Նա ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել դեպքի վայրը պատշաճ պահպանելու ուղղությամբ, այլ առանց անհրաժեշտության և համապատասխան թույլտվության, մուտք է գործել տվյալ դիտակետ, վերցրել է դիակի կողքին եղած ինքնաձիգը, հանել պահատուփը, լիցքաթափել զենքը, խախտել ինքնաձիգի իրական տեղադրությունը, պատշաճ չի պահպանել դեպքի վայրը, ինչի հետևանքով խոչընդոտ է առաջացրել իրավապահ մարմինների կողմից դեպքի իրական հանգամանքները բացահայտելու և մեղավոր անձանց պարզելու ուղղությամբ:

Գրիշայի մայրը քննությաննկատմամբ վստահություն չունի և չի հավատում, որ զենքի հետ վարվելու կանոններ են խախտվել, քանի որ նրա խոսքով, ինչքան էլ կանոնները խախտվեն, ինքը չէր կարող իրեն վիրավորել ականջի հետևի մասից:

«Թող հերթապահության մասնակից 11 հոգուն նորից հարցաքննեն, սերժանտը ինչի՞ իրա պոստում չի եղել, ինչի՞ իրա հերթափոխը չի կատարել: Սերժանտը ինչի՞ համար ա: Իրան դատել են երկու տարի, էդ երկու տարին ի՞նչ ա անելու, իմ երեխուս հետ ա՞ բերելու», -հարցեր է բարձրացնում որդուն կորցրած մայրը, որոնց պատասխաններն արդեն երկու տարի է՝ չի ստանում:

Տիկին Նազիկի համար վիրավորական է, որ բանակում որդուն կորցրած մորը պաշտպանական համակարգից որևէ մեկը չի հանդիպում, սփոփում. «30 հազար դրամ թոշակ ես նշանակել, իմ երեխեն 30 հազար է՞ր օգուտ տալու ինձ: Ի՞նչ եմ անում քո էն 30 հազարը, ո՞ւմ աչքերին ես թոզ փչում: Ինչի՞ս ա պետք: Չեն էլ ամաչում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}