Սաքունց. Այս ընտրություններն ազատ չեն եղել
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել 18 համայնքներում 230 դիտորդով:
«Կրկին ականատես ենք եղել այնպիսի խնդիրների, որոնք համակարգային են: Դրանից առավել տարածվածն ուրիշի փոխարեն քվեարկելն է: Մարդը գալիս է ընտրելու, տեսնում է իր փոխարեն արդեն քվեարկել են»,- «Մեդիա կենտրոն»-ում «Դիտորդների գնահատականը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայնեց նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, երեկ ընտրություններում իրենք գրանցել են նման 18 խախտում:
«ԿԸՀ-ն դա փորձում է ներկայացնել որպես մանր-մունր խախտում, բայց սա շատ լուրջ խախտում է ու համակարգային բնույթ ունի»,-կարծիք հայտնեց Գրիգորյանը:
Նախաձեռնության դիտորդները երեկվա ընթացքում զեկուցել են 190 խախտման մասին:
«Ընդհանուր առմամբ, հիմնական խախտումները զեկուցվել քվեարկության ընթացքում, երբ սահմանդրական փոփոխությունների ժամանակ հիմնական խախտումները զեկուցվում էին ժամը 8-ից հետո»,-ասաց նա:
Ա. Գրիգորյանի խոսքով, դիտորդների գործողություններն ընտրատեղամասերում սահմանափակվում են:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ կարծիք հայտնեց, որ ընտրություններն ազատ չեն եղել:
«Այս ընտրություններն ազատ չեն եղել, ընտրողն ազատ չի կարողացել իր կամքը, տեսակետը ներկայացնել, որովհետև ճնշող գործոնները են եղել մինչև տեղամաս հասնելը, մարդուն բերման են ենթարկում, որպեսզի նա քվեարկի»,-ասաց նա:
Սաքունցի խոսքով, ընտրությունների գործընթացների վրա որոշակի ազդեցություն են ունենում թաղային հեղինակությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին