Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ
Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում բացվել է դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կրթօջախի աշակերտները ներկայացրել են Սասուն Մկրտչյանի կենսագրությունն ու մարտական ուղին, կատարած սխրանքը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Սասունի ծնողները, հարազատները, զինակից ընկերներն ու դասընկերները, բազմաթիվ հյուրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա