«Analitik.am»-ի խմբագրի օգնականն արդարացվել է
«Analitik.am»-ի խմբագիր Անի Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանը, որը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ, արդարացվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կատարված հանցագործությանը պաշտպանյալիս մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», - փոխանցեց փաստաբանը:
Նրա խոսքով, Գիշյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը ևս վերացվել է:
Ոսկանյանը սակայն, դժվարացավ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած հիմքերը տվյալ գործով նման որոշում կայացնելու համար:
«Պետք է ծանոթանամ որոշմանը և նոր միայն կկարողանամ խոսել բաց», -հավել;եց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Գիշյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «Շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ լրատվամիջոցի խմբագիր Անի Հովհաննիսյանի մասով այս քրեական գործով մի քանի մեղադրանք վերացվել էր:
Մասնավորապես, ինչպես Անիի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էր Panorama.am-ին տեղեկացրել վերացվել էր ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Բաբակեխյանի մասով դրվագը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մաս և Անիի նկատմամբ մեղադրանքն այժմ առաջադրված է 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու միջոցով»: Փաստաբանը Panorama.am-ին ասել էր, որ այս մասով որևէ անձ տուժող չի ճանաչված:
Բացի այդ, Անիի մասով վերացվել էր նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից խոշոր չափով շորթում կատարելու համար առաջադրված մեղադրանքը:
Հարակից հրապարակումներ`
- «Analitik.am»-ի խմբագրի մեղադրանքի մի մասը կարճվել է, ի հայտ է եկել նոր դրվագ
- «Վանոյի Արտակը» կալանավորվել է. ՀՔԾ
- «Analitik.am»-ի գործով կալանավորված աղջիկներից մեկն ազատ է արձակվել
- «Analitik.am»-ի գործով Տիգրան Ուրիխանյանը պաշտոնյաների անուններ է տվել
- Տիգրան Ուրիխանյանը և analitik.am կայքի տնօրեն ՀՔԾ-ում ցուցմունք են տվել. «Հրապարակ»
- Analitik.am կայքի՝ շորթման մեջ մեղադրվող տնօրենը ցուցմունք չի տալիս. «Ժողովուրդ»
- «Analitik.am»-ի խմբագրի օգնականը կալանավորվել է ապօրինի. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան