Նախարարի մահվան վշտից շուրջ 300 հնդիկ է մահացել
Հնդկաստանի Տամիլնադ նահանգի նախարարի մահվան վշտից շուրջ 300 քաղաքացի է մահացել: Վեստի.ռու կայքը գրում է, որ նախարարին հիվանդանոց էին տեղափոխել սեպտեմբերի 22-ին տենդի և ջրազրկման ախտանիշներով: Դեկտեմբերի 5-ին նա մահացել է, ինչը շոկային վիճակ է առաջացրել շատ հնդկացիների մոտ՝ հասցնելով նրանց մահվան:
Երկրի իշխող կուսակցությունն արդեն խոստացել է փոխհատուցել այն ընտանիքներին, որոնց հարազատները մահացել են կարոտից և տխրությունից:
Նախարար Ջայարամ Ջայալալիտը սկսել է իր պրոֆեսիոնալ գործունեությունը որպես դերասանուհի: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել՝ նկարահանվելով ավելի քան 100 ֆիլմում, այնուհետև որոշել է քաղաքականությամբ զբաղվել: Նա երեք անգամ հաղթել էր Տամիլնադ նահանգի գլխավոր նախարարի ընտրություններում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում