Վ. Հակոբյան. Եթե Դալլաքյանն Արմեն Գևորգյանի զանգերին չի պատասխանել, ինչպե՞ս է ենթադրում դրանց բովանդակության մասին. «168 Ժամ»
Վիկտոր Դալլաքյանը երեկվա ասուլիսում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, որոնց շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով 168 Ժամ»-ը զրուցել է ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ:
Դալլաքյանն ասաց, թե, իբր, Սերժ Սարգսյանը «սարսափել է» իր նախորդ ասուլիսից և փորձել է խոչընդոտել այն: Ըստ նրա, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը երեք անգամ զանգահարել է իրեն, սակայն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել, այնուհետ Գևորգյանը հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով կապ հաստատել իր հետ, սակայն Դալլաքյանն այդպես էլ չի արձագանքել:
Անդրադառնալով թեմային նախագահի խոսնակն ասել է. «Նախ՝ եթե պարոն Դալլաքյանը չի պատասխանել զանգերին, ապա ինչպե՞ս է ենթադրում այդ զանգերի բովանդակության մասին, թե ի՞նչ նպատակով են եղել պարոն Գևորգյանի զանգերը: Որքան ես կարողացա ճշտել պարոն Գևորգյանից, քանի որ այդ ասուլիսից առաջ պարոն Դալլաքյանը դեռ հանդիսանում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ և նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում, պարոն Գևորգյանը պարզապես փորձել է իր ենթակայից ճշտել հաջորդ օրն Ազգային ժողովում սպասվելիք աշխատանքների, ԱԺ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ, այսինքն՝ Դալլաքյանի բուն աշխատանքային պարտականությունների հետ կախված որոշ հարցեր: Այսինքն՝ պարոն Գևորգյանի զանգն իր ենթակային հետապնդել է բացառապես, այդ նպատակը, և, եթե պարոն Դալլաքյանը զանգերին չի պատասխանել, մի տեսակ «եթե-ապա» կոնֆիգուրացիաներով ենթադրություններ անել, թե զանգն ինչ նպատակով է եղել, այդքան էլ գեղեցիկ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան