Հարավային Կորեայի նախկին նախագահի մերկ նկարը զայրացրել է նրա կողմնակիցներին
Հայտնի իմպրեսիոնիստ Էդուրադ Մանեի «Օլիմպիա» կտավի նմանօրինակ ստեղծագործությունը Հարավային Կորեայում բարձրացրել է դժգոհության մեծ ալիք և քաղաքական լուրջ սկանդալ: Նյուզռու.քոմ-ը, հղում անելով Yonhap-ին , գրում է, որ կտավում, որը ցուցադրվել է երկրի խորհրդարանում, նկարչը երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին և նրա ընկերուհուն պատկերել է մերկ:
Մեկ ամիս առաջ իշխանությունից զրկված Պակ Կին Հեի կողմնակիցները հարձակվել և պատռել են «Կեղտոտ երազներ» կտավը:
Ստեղծագործությունը վնասելու համար ձերբակալվել է Հարավային Կորեայի նավատորմի 63-ամյա պաշտոնաթող ծովակալը: Նա հայտարարել է, որ վրդովվել է այն փաստից, որ նկարը ցուցադրվել է խորհրդարանի շենքում:
«Սենուրի» կուսակցության ներկայացուցիչները, որի ղեկավարն է հենց Պակ Կին Հեն, հայտարարել է, որ վիճելի կտավը ոչ միայն վիրավորել է երկու կանանց, այլ նաև երկրի հեղինակությունն է վնասել:
«Նկարիչները կարող են ազատորեն ծաղրել քաղաքական գործիչներին: Բայց եթե քաղաքական գործիչներն օգտագործում են արվեստի գործը քաղաքական նպատակներով, դրանց գեղարվեստական արժեքը կարող է խեղաթյուրվել»,- ասել է նախկին նախագահի կողմնակիցը:
Կին պատգամավորներին զայրացրել է այն, որ նկարը «սեռական օբյեկտիվացման» առարկա է ներկայացվել:
Նկարիչ Լի Կու Հանգն հանդես է եկել ի պաշտպանություն իր «Կեղտոտ երազներ» կտավի: Նա նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված է 20 նկարչի աշխատանքներ, որոնց գործունեությունը երկար ժամանակ արգելված է եղել կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով:
Հարավային Կորեայում նախագահի լավագույն ընկերուհու շուրջ կոռուպցիոն սկանդալ է ծագել 2016 թվականի աշնանից: Իրավապահները կասկածում են, որ նա, չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, ազդել է նախագահի կողմից քաղաքական որոշումներ կայացնելու վրա, նաև օգտվելով երկրի ղեկավարի հետ ունեցած հարաբերություններից, խաբեությամբ հարավկորեական ընկերություններից գումարներ է շորթել: Այս սկանդալի հետևանքով երկրի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին իմփիչմենթ է հայտնել նախագահ Պակ Կին Հեին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան