Հետայսու ևս շարունակելու ենք նույն գործելաոճը. ԿԸՀ նախագահ
«Մեզ համար միշտ առանձնակի կարևորություն են ներկայացրել դիտորդական առաքելությունների զեկույցները և դրանց եզրակացություններում նշված առաջարկությունները միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում»,- այսօր «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով՝դրանցում ներկայացված առաջարկությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մեկն ուղղված է օրենսդրության կատարելագործմանը և զարգացմանը, մյուսը՝ աշխատանքների կազմակերպման նոր ձևերին, նոր մեթոդների ընդունմանն ու ներդրմանը՝ հետագա ընտրական գործընթացների արդյունավետության ապահովման հետ կապված։
«Բոլորս գիտենք, որ ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումների համաձայն բավական փոփոխություններ են կատարվել քվեակարգի հետ կապված։ Առաջին անգամ հանրապետությունում նախատեսվելու է մոտ 4 հազար սարքավորումների կիրառում, որոնցով իրականացվելու է ընտրողների գրանցման գործընթացը, տեղամասային կենտրոններում նախատեսված է օնլայն հեռարձակման իրականացում և բացի դրանից ընտրողների ցուցակների հրապարակում և այլն։ Նշված գործառույթներից յուրաքանչյուրի իրականացումը պահանջում է բավականին մեծ աշխատանքների իրականացում»,-ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը նշեց, որ հավատարիմ մնալով ընտրական գործընթացների կազմակերպման առավելագույն հրապարակայնության և թափանցիկության ապահովման սկզբունքին՝ ընտրությունների նշանակումից հետո ԿԸՀ-ի նախաձեռնությամբ արդեն չորս-հինգ անգամ հանդիպում է տեղի ունեցել Հանձնաժողովում, որին հրավիրվել են խորհրդարանում ներկայացված և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
«Նպատակը եղել է ոչ միայն լիակատար տեղեկատվության տրամադրումն այս աշխատանքների վերաբերյալ, այլ նաև առաձին ընտրական գործընթացում ի հայտ եկած խնդիրների բաց, ազատ քննարկումը և ըստ հնարավորության նաև լուծումների, առաջարկությունների ունկնդրումը՝ վերջիններիս կողմից։ Հետայսու ևս շարունակելու ենք նույն այդ գործելաոճը, այսինքն լսելով առաջարկություններ՝ փորձելու ենք լիարժեք ծավալով ապահովել ընտրական գործընթացի հիմարար սկզբունքների կյանքի կոչումը»։
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եմ, որ ԿԸՀ-ը ճիշտ եզրակացությունների է հանգել վերջին ընտրություններից և հանրաքվեից հետո. Սվիտալսկի
- Տեխնիկական սարքավորումների ներկայացման փորձը հաջողվեց. Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին