Գիտությունների ակադեմիան ամփոփում է տարին
Հաշվետու տարին՝ 2016 թվականը, համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցած տարի էր,- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում բացման խոսքում ասաց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
«2016-ին լրացավ ՀՀ հիմնադրման 25-ամյակը և այս կարևորագույն տարեդարձի շրջանակում ԳԱԱ գիտական կազմում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ, գիտաժողվներ»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը:
ԳԱԱ նախագահն իր զեկույցում ներկայացրեց ակադեմիայի գիտական կազմի կարևորագույն արդյունքները և կիրառական մշակումները:
Մինչ տարեկան զեկույցի ներկայացումը՝ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016-ին կյանքից հեռացած ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանի, Ալեքսանդր Թալալյանի, Կարեն Պողոսյանի, Յուրի Չիլինգարյանի, Աշոտ Կարապետյանի հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան