Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրենն՝ առաջիկա անելիքների մասին
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանն պատրաստվում է աստղադիտարանում առավել ակտիվ դարձնել գիտական մթնոլորտը։
Panorama.am-ը նորընտիր տնօրենի հետ զրուցել է առաջիկա անելիքների մասին։
«Գիտական մթնոլորտը պետք է ակտվիացնել մի քանի ուղղություններով։ Մեզ մոտ մինչև հիմա գիտահետազոտական բաժինները կառուցվածքային առումով ստեղծված չեն, դրանց մասին որոշումը կայացվել էր, բայց իրականում չէին գործում։ Հիմա փորձում ենք ստեղծել ավելի աշխատող, ոչ շատ խոշոր բաժիններ, որոնք կզարգացնեն այն ուղղությունները, որոնք կարևորագույն ենք համարում աստղադիտարանում։ Դրանք և մեր ավանդական ուղղություններն են, որոնք Համբարձումյանն է հիմնադրել, և ժամանակակից»,-նշեց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ պետք է լրամշակել նաև գիտնականների արդյունավետության գտնահատման չափորոշիչները՝ Բյուրականի աստղադիտարանի համար ավելի առանձնահատուկ պայմաններով. «Դրանք մշակված են Գիտության պետական կոմիտեի չափորոշիչներով, սակայն աստղադիտարանի դեպքում որոշ առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնել։ Բավական լուրջ քայլեր պետք է արվի նաև գիտական սեմինարների հարցում՝ տարբեր թեմատիկ, գիտահետազոտական, մեթոդաբանական ուղղություններով»։
Արեգ Միքայելյանն առանձնացրեց նաև դիտողական ծրագրերի մշակման հարցը, աստղադիտակների՝ ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արեգ Միքայելյանը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
- Մենք Համբարձումյանով հիացած գալիս դառնում էինք աստղագետ, ոչ ոք չէր հարցնում աշխատավարձի մասին. Արեգ Միքայելյան
- Ամբողջությամբ վերանորոգվել է Բյուրականի 2.6 մետրանոց աստղադիտակը. Աստղադիտարանի տնօրեն
- Արեգ Միքայելյան. Հեշտ չէր հասնել Հայաստանը Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան