Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է թուրքական դրոշի այրումը
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում ապրիլի 23-ին ջահերով երթի մեկնարկի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելու կապակցությամբ` նշելով, որ դրոշի այրումը ուժեղ զայրույթ ու հակազդեցություն է առաջ բերել թուրք ժողովրդի կողմից:
«Թուրք ազգի գոյությունը խորհրդանշող դրոշի այրումը մեր հասարակության կողմից մեծ զայրույթով ու հակազդեցությամբ ընդունվեց: Խստորեն դատապարտում ենք թուրք ժողովրդի անկախությունը և ազատությունը խորհրդանշող դրոշի նկատմամբ իրականացված այդ ստոր գործողությունն ու դա իրականացնողներին»: