Դավիթ Տոնոյանը կադրային տեղաշարժ է կատարել. «Փաստ»
Դավիթ Տոնոյանը Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց այս տարվա փետրվարի 6-ին: Այս 4 ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարության համակարգից, «Փաստ»-ի աղբյուրների վկայությամբ, նա հասցրել է մոտ 240 աշխատակից «տեղափոխել» ԱԻՆ:
«Թվում է, թե անհավատալի լուր է: Այսքան աշխատողներին որտե՞ղ պետք է տեղավորեր «խեղճ» նախարարը: Սակայն պետք չէ զարմանալ: ԱԻՆ-ը այնքան ստորաբաժանումներ ունի, 240-ն ինչ թիվ է որ: Միայն պարզ չէ, թե այդ կադրային տեղաշարժերից ԱԻՆ-ը շահեց, թե ՊՆ-ն: ԱԻՆ-ում իհարկե կհերքեն այս լուրը, նույնիսկ հնարավոր է հայտարարեն, թե կադրային չնչին փոփոխություններ են եղել»,-մեկնաբանել է թերթը: