Բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան առջև
«Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնության անդամներ ներկայացած մի քանի երիտասարդներ այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց:
Նրանց անհանգստացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող Հայաստանում գործող ռեֆերենս բիոլոգիական լաբորատորիաների գործունեությունը:
«Հայտնի է, որ այդ լաբորատորիաները հետապնդում են ռազմական նպատակներ և գործում են ի շահ Պենտագոնի»,-կարծիք հայտնեց Արման Ղուկասյանը, ով ներկայացավ որպես «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկած դեսպանատան ներկայացուցչին միջոցառման կազմակերպիչները ԱՄՆ դեսպանին ուղղված նամակ փոխանցեցին:
«Ուզում ենք, որ հնարավորության դեպքում ԱՄՆ դեսպանը մեզ շուտափույթ պատասխանի»,-ասաց Ա. Ղուկասյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում