Քաղաքական 20:34 04/07/2017 Աշխարհում

Կատարը՝ արաբական խանդի «զոհ»

Հեղինակ` Արմեն Պետրոսյան

Հուլիսի 3-ին Քուվեյթի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եգիպտոսը հայտարարել են 48 ժամով երկարացնել Կատարի իշխանություններին ներկայացված 13 կետից բաղկացած պահանջագրին (վերջնագիր) պատասխանելու ժամկետը, որի տասնօրյա վերջնաժամկետը լրացել էր հուլիսի 2-ին. ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, Կատարի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ներկայացված պահանջներն անիրականանալի են, քանի որ վտանգում են երկրի ինքնիշխանությունը: Իսկ հուլիսի 5-ին վերոնշյալ արաբական երկրների ներկայացուցիչները հանդիպելու են Կահիրեում՝ «վճռելու Կատարի ճակատագիրը»:

Պարսից ծոցում շուրջ 1 ամիս շարունակվող ճգնաժամի հանգուցալուծման և Կատարի դեմ իրականացվող մեկուսացման քաղաքականության դադարեցման համար ներկայացված վերոնշյալ վերջնագրի առավել առանցքային կետերն են՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցումը, Al-Jazeera, Arabi21 և Middle East Eye լրատվամիջոցների ֆինանսավորման դադարեցումը, Կատարում թուրքական ռազմաբազայի գործողության դադարեցումը և թուրք զինծառայողների հեռացումը, ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ «Իսլամական պետության», «Մուսուլման եղբայրների», «Համասի» հետ հարաբերությունների խզումը, ԱՄՆ-ի ահաբեկչական ցուցակում ներառված բոլոր կազմակերպություններին ֆինանսական աջակցության դադարեցումը, ինչպես նաև ահաբեկչական կառույցների հետ կապեր ունեցող վերոնշյալ արաբական երկրների մի շարք քաղաքացիների արտահանձնումը, որոշակի տուգանքների, փոխհատուցումների վճարումը և այլն: Ընդ որում, ընդգծվել է նաև, որ արաբական երկրները մտադիր չեն ուժային մեթոդների դիմել, եթե Դոհան հրաժարվի իրականացնել ներկայացված պահանջները: Բացի այդ, որպես գործընթացի վերահսկողության իրականացնողներ, փորձ է արվել դրանում ներքաշել նաև ԱՄՆ-ին և ԵՄ-ին:

Կատարի իշխանություններից բացի, պահանջագրի անիրատեսականության և խնդիրները քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ տարաբնույթ ձևակերպումներով հայտարարություններ են հնչել նաև Վաշինգթոնից, Բեռլինից, Բրյուսելից, Մոսկվայից, Կատարի մեկուսացմանը դեմ են հանդես եկել միջազգային որոշ կառույցներ, իսկ Անկարան և Թեհրանը շատ ավելի կտրուկ են արձագանքել՝ Դոհայի դեմ իրականացվող քաղաքականությունը որակելով «անընդունելի»:

Ընդհանուր առմամբ, Կատարի դեմ նպատակաուղղված և թիրախավորված գործողությունները մեկնարկեցին ս.թ. մայիսի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դ.Թրամփի առաջին արտագնա՝ Սաուդյան Արաբիա կատարված այցի ավարտից անմիջապես հետո: Այդ այցի շրջանակներում ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից ընդգծվեց Սաուդյան Արաբիայի թագավորության առաջատար դերը արաբական, մուսուլմանական երկրների շարքում. հենց ալ-Ռիադին էր վերապահվելու տարածաշրջանային տարաբնույթ գործընթացներում, իսկ ներկայում ամենաառաջնային՝ հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից մեկը լինելու «պատիվը»:

Ոգևորված իրենց վերապահված նոր դերակատարությունից՝ սաուդյան իշխանությունները գործի անցան անմիջապես՝ նպատակ ունենալով սանձել նաև  նույն դերին հավակնող թագավորության կարևորագույն ու ճամբարակից մրցակից Կատարին. «մեծ հավակնություններով գաճաճ պետությունը» մեկ անգամ չէ, որ մրցակցության լուրջ հայտ է ներկայացրել Սաուդյան Արաբիային՝ Թունիսից, Լիբիայից, Եգիպտոսից մինչև Պաղեստին ու Սիրիա՝ ընդ որում արձանագրելով նաև լրջագույն հաջողություններ: Հատկապես 2010-11թթ. սկիզբ առած «արաբական գարնան» գործընթացների շրջանակներում Կատարի հովանավորած «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպության տարբեր ճյուղավորումները գործող վարչակարգերի դեմ ռազմական և քաղաքական պայքարի առաջնագծում են հայտնվել վերոնշյալ և մի շարք այլ արաբական երկրներում, իսկ Կատարում իշխող ընտանիքի անմիջական հովանու ներքո գործող Al-Jazeera հեռուստաալիքը վերածվել էր ոչ միայն արաբական երկրներում տեղի ունեցող վերափոխումների հրահրման հիմնական քարոզչամեքենան, այլև՝ կատարյան հովանավորյալ ուժերի անմիջական խոսափողը:

Սա է պատճառը, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, նրա տարածաշրջանային որոշ դաշնակիցների և հատկապես՝ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Բահրեյնի հետ միասին, հիմք ընդունելով Կատարի էմիրին վերագրված վիճահարույց հայտարարությունները, մեղադրեցին Դոհային վերոնշյալ վերջնագրում ներկայացված ուղղություններում և հայտարարեցին Կատարի դեմ դիվանագիտական, տնտեսական, ճանապարհային մեկուսացման քաղաքականության մասին՝ փակելով Կատարի միակ ցամաքային սահմանը Սաուդյան Արաբիայի հետ և հաղորդակցային խոչընդոտներ ստեղծելով օդային ու ծովային ուղիներում: Ալ-Ռիադի նախաձեռնությունն աջակցություն ստացավ, ընդհանուր առմամբ, շուրջ 1 տասնյակ երկրների կողմից՝ նաև ոչ արաբական, որոնցից յուրաքանչյուրի շահերից էր «այս կամ այն չափով» բխում էմիրության հետ հաշիվների պարզումը:

Մինչդեռ սաուդյան իշխանությունների և նրանց գործընկերների հաշվարկները չարդարացան. «կայծակնային կապիտուլյացիա» տեղի չունեցավ, Կատարը «զենքերը վայր չդրեց», իսկ գործընթացի հաջորդած հետագա զարգացումներն արդեն անմիջական լուրջ սպառնալիքներ են խոստանում նաև Դոհայի հակառակորդների համար:

Ինչ խոսք, այս մրցակցության հարթակում Կատարի մանևրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, մինչդեռ էմիրության իշխանություններն, առանց «շփոթվելու», մոբիլիզացրին ունեցած ողջ զինանոցը՝ ընդ որում, թե՜ երկրի ներսում, թե՜ դրանից դուրս՝ կանխելու համար իրենց իշխանության դեմ հնարավոր սպառնալիքները: Հենց նման կարողություններով է նաև Կատարը տարբերվում արաբական բազմաթիվ այլ երկրներից. նրա նախկին և ներկա էմիրները երկրի քաղաքական զարգացման հիմքում դրել են ենթակառուցվածքային և վարչական վերափոխումները՝ հնարավորինս հավասարակշռելով տարբեր ներքին և արտաքին գործոններից կախվածության մակարդակը:

Կատարի պատասխան քայլերի շրջանակն ընդհանրացնելով՝ կարելի է ներկայացնել հետևյալ հիմնական ուղեգծերի ներքո՝

1. Երկրի ներսում հակաճգնաժամային շտաբի ձևավորում, որի նպատակը սեփական և հակառակորդի հնարավորությունների գնահատումն է, պատասխան գործողությունների համակարգումն ինչպես երկրից դուրս՝ արտաքին դերակատարների դիրքորոշումների ճշգրտման առումով, այնպես էլ՝ հենց Կատարում՝ էմիրի դեմ դժգոհությունների, հեղաշրջման հնարավոր փորձերի կանխման նպատակով: Ի դեպ, նշված շտաբի ղեկավարումն իրականացնում է ներկայիս էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հայրը՝ «Կատարյան հրաշքի» գլխավոր հեղինակ Համադ բին Խալիֆա Ալ-Թանին:

2.Տարաբնույթ հարաբերությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական սերտացում Սաուդյան Արաբիայի մրցակիցների հետ, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս:

Նշված ուղեգիծն իր հերթին կարող է ունենալ մի քանի բաղադրիչ՝
ա) Թուրքիա. Անկարան իր համակողմանի աջակցությունը հայտնեց Կատարին՝ ցուցաբերելով ինչպես դիվանագիտական, պարենային աջակցություն, այնպես էլ համաձայնելով առավել ամրապնդել դեռևս 2015թ. 2 երկրների միջև ձեռք բերված համաձայնությունների հիման վրա ստեղծված թուրքական ռազմաբազան, որտեղ ներկայում ծառայում են, տարբեր տվյալներով, 100-300 թուրք զինծառայողներ: Կողմերի միջև արդեն թարմացված նոր համաձայնության հիման վրա՝ Սաուդյան Արաբիայի հենց քթի տակ գործուն դերկատարություն է ունենալու տարածաշրջանում և «սուննիական աշխարհում» նրա ամենաառանցքային մրցակիցներից մեկի՝ Թուրքիայի 3-5 հազարանոց ռազմական կոնտինգենտը: Բացի այդ, Թուրքիան դարձավ շրջափակման հետևանքով կատարյան շուկայում առաջացած առաջնային անհրաժեշտության ապրանքների գլխավոր մատակարարը, ինչի հետևանքով դեպի Կատար թուրքական արտահանումը վերջին 1 ամսվա ընթացքում աճել է շուրջ 3 անգամ: Իսկ այն իրողությունը, որ Անկարան շարունակելու է գործուն աջակցությունը Կատարի իշխանություններին, որևէ կասկած չի հարուցում, քանի որ

Ռ.Թ.Էրդողանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադի բարեկամությունը նաև բավական ամուր անձնական հիմքեր ունի. տարբեր հետախուզական տվյալների համաձայն՝ Թուրքիայի նախագահի խնդրանքով հենց Կատարի  հատուկ նշանակության էլիտար ուժերն են ապահովել անձամբ Էրդողանի անվտանգությունը 2016թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի ընթացքում: 

բ) Ռուսաստան. այս ուղղությամբ գործողությունները դեռևս մանևրային հարթությունում են: Կատարի իշխանությունները ակտիվ դիվանագիտական շփումներ են վարում Մոսկվայի հետ ինչպես ԱԳ նախարարների մակարդակով, այնպես էլ երկու երկրների ղեկավարների պարբերական հեռախոսազրույցների միջոցով:

գ) Իրան. այս ուղղությամբ գործողությունները Կատարի պահեստային զինանոցում են և առավել առարկայորեն կկիրառվեն լարվածության սրացման տարբերակի պարագայում: Չնայած Իրանի կողմից առկա է ավելի լայնածավալ աջակցության պատրաստակամություն, այսուհանդերձ պաշտոնական Դոհան դեռևս սահմանափակվում է դիվանագիտական աջակցության և պարենային մատակարարումների ուղղություններով՝ զգուշանալով «սուննիական ճամբարն» առավել բորբոքելու հնարավորությունից:

3. Ակտիվ դիվանագիտական գործունեություն: Կատարի ԱԳ նախարար շայիխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Յասիմ Ալ Թանին անցյալ 1 ամսվա ընթացքում այցելել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գլխավոր կենտրոններ՝ հանդիպումներ ունենալով նաև տարաբնույթ միջազգային կառույցների ղեկավար շրջանակների հետ՝ հասնելով ստեղծված ճգնաժամի հետ կապված առնվազն քաղաքական չեզոքության դիրքորոշման, իսկ որոշ դեպքերում՝ անգամ բացահայտ աջակցության:

4. Միջամտություն հակառակորդ երկրների ներքին գործերին սեփական հովանավորյալ տարաբնույթ խմբավորումների միջոցով. այս ուղղությունը ևս հեռանկարային զինանոցի գործիքներից է:

5. Քարոզչական դաշտում պատասխան գործողությունները: Չնայած այն հանգամանքին, որ Կատարի մեկուսացման գործընթացին միացած երկրների մեծ մասն արդենիսկ արգելափակել է կատարյան առանցքային քարոզչամեքենայի՝ Al-Jazeera-ի գործունեությունը, այնուամենայնիվ, այս լրատվամիջոցը շարունակում է ակտիվորեն անդրադառնալ տարբեր արաբական երկրներում ծավալվող գործընթացներին, իսկ նրա հրապարակումները հաճախ մեջբերվում են միջազգային բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից:

Այսպիսով, շուրջ 1 ամիս շարունակվող ճգնաժամի ընթացքում Կատարի իշխանությունները վերոնշյալ ուղղություններով տարբեր ծավալի քայլեր արդեն իսկ կատարել են՝ էականորեն բարդացնելով հակառակորդ ճամբարի մանևրելու հնարավորությունները՝ ներքին հեղաշրջման ձախողված փորձերից մինչև ուղղակի ռազմական ներխուժման հնարավորություն:

Մինչդեռ ակնհայտ է նաև մեկ այլ իրողություն, որ բուն արաբական ջանքերով խնդրի քաղաքական կարգավորման հեռանկարները խիստ մշուշոտ են, ուստի արտատարածաշրջանային դերակատարների միջամտությունը գործընթացին, կարծես թե, այլընտրանք չունի: Հատկապես արդեն հուլիսի 5-ին նախանշված Կահիրեի հանդիպումից հետո, որի ընթացքում մեծ հավանականությամբ կհստակեցվի արաբական 4 երկրների հետագա մարտավարությունը Կատարի դեմ(մեծ հավանականությամբ հնարավոր գործողությունները կծրագրվեն Դոհայի քաղաքական և տնտեսական շրջափակման օղակն ավելի սեղմելու ուղեգծի ներքո), որոշակիորեն կուրվագծվի նաև խնդրի կարգավորման հետագա նոր հարթակների հնարավորությունը, որոնց մասին որոշակի պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել նաև հուլիսի 7-8-ին Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի ընթացքում:

Հ.Գ. Պարսից Ծոցի վերոնշյալ ճգնաժամին բնորոշ կարևորագույն յուրահատկություններից մեկն էլ հիմնախնդրի մասնակից հիմնական երկրների իշխող արքայատոհմերի կամ քաղաքական վարչակարգերի որոշ ներկայացուցիչների միջև անձնական մրցակցության, անգամ թշնամանքի հանգամանքն է, ինչը զարգացումների հետագա ընթացքին հավելյալ անկանխատեսելիության մթնոլորտ է հաղորդում: Ճգնաժամի առանցքային դերակատարներն են այնպիսի հավակնոտ, անկանխատեսելի առաջնորդներ, ինչպիսիք են Կատարի էմիրը, Թուրքիայի նախագահը, Բահրեյնի թագավորը, Եգիպտոսի նախագահը, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազները: Ի դեպ, վերջինը՝ Մուհամմադ բին Սալմանը, նաև սաուդյան թագավորության ներսում սեփական դիրքերն առավել ամրապնդելու և իր հավակնոտ քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով ընդամենը օրեր առաջ «պալատական հեղաշրջում» իրականացրեց՝ զրկելով Մուհամմադ բին Նայիֆին գահաժառանգ արքայազնի և մի շարք այլ կարևոր պաշտոններից՝ զբաղեցնելով նրա տեղը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}