Քրմոյան. Քննարկվում է հատուկ քննչականի հենքի վրա ստեղծել մի մարմին, որը կքննի միայն կոռուպցիոն հանցագործությունները
«Նախագահի ելույթում հստակ անհանդուրժողականության մոտեցում կար կոռուպցիոն երևույթների նկատմամբ: Սա քաղաքական կամքի դրսևորման կարևոր երևույթ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ին ԱԺ-ում ունեցած ելույթի՝ կոռուպցիոն երևույթների մասին հայտարարության վերաբերյալ և պատասխանելով հարցին, թե ե՞րբ կտեսնեն կաշառակերության համար ձերբակալված դատավորներ:
Նրա խոսքով, նախագահի ելույթից բխող կառավարության ծրագրում համապատասխան միջոցառումներ են նախանշվել՝ թե կանխարգելիչ, թե քրեական պատասխանատվության անխուսափելիության հետ կապված:
«Խոսքը չպետք է գնա աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց դեպքերի մասին, այլ խոսքը պետք է գնա նրա մասին, որ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող անձն անխուսափելիորեն ենթարկվի քրեական պատասխանատվության: Ցավոք սրտի, ունենք դեպքեր, որ քրեական գործեր են հարուցվել դատավորների, դատախազների և տարբեր աստիճանի պետական ծառայողների նկատմամբ»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ հետևություն են արել նախագահի ելույթից, որ պետք է անխուսափելիորեն քրեական պատասխանատվություն գործի կոռուպցիոն բոլոր դեպքերի համար:
Ս. Քրմոյանն ասաց, որ կառավարության ծրագրում նախատեսել են քրեական գործերի քննության արդյունավետության երաշխիքներ, բոլոր բաժիններում նախատեսվել է մեծածավալ կանխարգելիչ աշխատանք:
«Քաղհասարակության հետ քննարկում ենք հատուկ քննչականի հենքի վրա ստեղծել մի մարմին, որ կոռուպցիոն հանցագործությունները միայն այդ մարմինը կքննի: Այդ մասով վերջնական որոշում չկա, բայց ծրագրում հատուկ թիրախավորել ենք»,- նշեց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դավթյան. Հանցանք կատարած դատախազը կձերբակալվի
- Կալանավորվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազը. ՀՔԾ
- Ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի դատախազը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին