Արծրուն Հովհաննիսյան. «Իսկանդեր»-ի հրթիռները խոցելն անհնար է ադրբեջանական որևէ համալիրով
«Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդարդարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե՝ իրենք ունեն հակամիջոց, որով կարող են խոցել հայկական «Իսկանդեր» համակարգերը և որ դրանք մոդելավորել են և ստացել դրական արդյունքներ:
«Զաքիր Հասանովը աչքի է ընկնում դասակի հրամանատարից էլ ցածր մակարդակի գիտելիքներով, ինչը դրսևորել է բազմիցս: Այստեղ ևս պարոն Հասանովը հեռու չի գնացել: «Իսկանդեր» համակարգի հրթիռներին խոցելը մեղմ ասած անհնար է որևէ ադրբեջանական համալիրով: Ադրբեջանի սպառազինության մեջ կա իսրայելական «Բարակ» ԶՀՀ, որը նրանք ցուցադրել են, խոսք էր գնում նաև ավելի թույլ համալիրների` «Երկաթե Գմբեթ»-ի ձեռքբերման մասին: Այս համալիրներից որևէ մեկը ի վիճակի չէ խոցել «Իսկանդեր»-ի հրթիռին: Զարմանալի է՝ աշխարհի ամենակատարյալ հակահրթիռային` «Ստանդարտ», «ԹՀԱԱԴ», «Փետրիոտ» համալիներ ունեցող ամերիկյան բանակի ներկայացուցիչները, տասնյակ մոդելավորումներ անցելուց հետո էլ վստահորեն չեն խոսում Իսկանդերիներին խոցելու մասին:
Նրանք անթաքույց նշում են, այս զինատեսակի մեծ վտանգի և գրեթե անխոցելիության մասին, իսկ Հասանովի համար այս հրթիռը արդեն հաղթահարված է: Մյուս կողմից որևէ զարմանալու բան չկա մի մարդու համար, ով չափազանց ցածր մասնագիտական գիտելիքներ ունի և աչքի է ընկնում դատարկախոսությամբ»,- նշեց Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400-ների ձեռքբերումը
- Որտե՞ղ է թաքնված Զաքիր Հասանովի սուտը
- Սենոր Հասրաթյանն արձագանքել է Զաքիր Հասանովին
- Ադրբեջանն անհանգստացած է Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ի ձեռք բերմամբ. Կ. Նահապետյան
- Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս. ՀՀ նախագահ
- Զաքիր Հասանովի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանում ռազմական ոլորտի հետընթաց է գրանցվել, աճել են ԶՈւ կորուստները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան