Իսմայիլովա. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն արձագանքում է միայն իր ընտանիքի կամ Ալիևի մասին քննադատություններին
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան պատասխանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի՝ The Guardian-ում տպագրված նամակին։ Իսմայիլովայի հոդվածը տպագրվել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների հետազոտության գծով վերլուծական կենտրոնի կայքում (OCCRP.org-ը)։
Խադիջա Իսմայիլովան իր հոդվածում նշում է, որ Ադրբեջանում Բաքվի ժառանգության ոչնչացումը չի դադարում։ Պատմական նշանակություն ունեցող շատ կառույցներ Ալիևի կառավարության նախագծերի զոհն են դառնում։
«Չնայած Բաքվի պատմական կենտրոնի լայնամասշտաբ ոչնչացմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն լուռ, մի կողմում կանգնել է։ Նախքան ինձ ձերբակալելը, 2014թ սեպտեմբերին, տիկին Բոկովան մի շարք կազմակերպություններից նամակ է ստացել Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների հանդեպ կիրառվող շարունակական ճնշումներին վերաբերալ, սակայն նա այս հարցում ևս լուռ է մնացել»,-գրել է վերջինս։
Իսմայիոլվան նշում է, որ զարմացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի միջազգային մամուլում հայտնված տեղեկություններին անմիջապես արձագանքելու վերաբերյալ։
«Ավելի շատ ապշած եմ այն փաստով, որ նա իմ դեպքն օգտագործել է ազատ խոսքի հարցում իր նվիրվածություն ապացուցելու համար։ Քանի որ վերջինս The Guardian-ում տեղ գտած նամակում նշում է, որ շարունակելու է պաշտպանել մամուլի ազատությունը, ես ուրախ կլինեմ նրան հիշեցնելու քաղբանտարկյալների մասին, ովքեր Ալիևի վարչակազմը քննադատելու համար գտնվում են բանտերում։ Լավ կլինի, եթե տիկին Բոկովան Ադրբեջանի կառավարության իր ընկերներին հիշեցնի նրանց խոստման՝ Գոբուստանի բանտը փակելու մասին, որը նրանք խոստացել էին իրականացնել 2007թ-ին, տարածք, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Գոբուստանի բանտարկյալները, քաղբանտարկյալների հետ մասին հնարավորություն կունենա իրենց պատիժը կրել ավելի մարդկային պայմաններում, քան այդ մղձավանջում։
Եթե նա ուզում է ինձ օգնել, ապա այս հարցերը պետք է բարձրացնի։ Այլապես նա լուռ է, երբ խոսքը գնում է մարդկանց մասին, սակայն ձայնը բարձրացնում է, երբ խոսքը վերաբերում է նրան կամ իր կոռումպացված ընկերոջն ու ընտանիքին»,-գրել է ադրբեջանցի հետաքննող լրագրողը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց