Կարեն Կարապետյանը համոզված է, որ բիզնես միջավայրը մեր երկրում բարելավվել է
Տնտեսություն
16:19 02/11/2017
Հայաստան

Կարեն Կարապետյանը համոզված է, որ բիզնես միջավայրը մեր երկրում բարելավվել է

«Ես համոզված եմ, որ բիզնես միջավայրը մեր երկրում բարելավվել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ վարչապետի՝ բիզնես միջավայրի բարելավման մասին խոսում են թե գործարարները, թե տարբեր երկրների դիվանագետները, որոնք պաշտպանում են  իրենց երկրների բիզնեսի շահերը: «Թեթևացրել ենք և հարկային, և սահմանային անցակետերի մեխանիզմները, և ԱԱՀ-ի վերադարձը, լիցենզիաների տրամադրումը և այլն: Բացի այդ, այսօր բիզնեսը կառավարության անդամների հետ հանդիպման որևէ խոչընդոտ չունի»,- ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև հայտնեց, որ միջազգային տարբեր վարկանիշերում Հայաստսնն արձանագրել է առաջընթաց:

Անդրադառնալով Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցին՝  վարչապետն ասաց, որ ունենք և լավ, և վատ ցուցանիշեր:  Թույլ կետերը վերաբերում են դատական համակարգին, սնանկացման ինստիտուտներին, ինչպես նաև բանկերում վարկերի տրամադրմանը:

Միաժամանակ Կարեն Կարապետյանը նշեց, որ ունեն շատ հստակ ծրագիր, որի իրականացման համար ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով:


 

Placeholder