ԵՄ-ն նախատեսում է Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով. Սվիտալսկի
Եվրամիությունը նախատեսում է զարգացման աջակցության ոլորտների համար Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում այսօր այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Եվրոպացի պաշտոնյան նկատեց, որ Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքերից մինչև տնտեսության զարգացում, և իրենք, որպես ԵՄ, առաջնահերթ են համարում ֆինանսական օժանդակություն ցույց տալ այս գործընթացում:
Պյոտր Սվիտալսկին միաժամանակ հույս հայտնեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված նոր համաձայնագիրը կօգնի ընդլայնել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը։
«Այս համաձայնագիրը կօգնի խորացնել մեր երկխոսությունը բոլոր ոլորտներում: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանը առաջին պետությունն է արևելյան գործընկերության պետություններից, որը բանակցեց ԵՄ-ի հետ՝ նոր տեսակի փաստաթուղթ ստորագրելով, ինչը նույնպես շատ կարևոր օգուտ կարող է բերել մեր հարաբերություններին», - շեշտեց դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևորագույն հանգրավան կլինի երկկողմ հարաբերություններում. ԵԽ պատգամավոր
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարածաշրջանում լրացուցիչ կայունության գործոն կարող է լինել. Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ, նոր էջ բացող փաստաթուղթ է. Արա Բաբլոյան
- Մենք ուզում ենք, որ ՀՀ-ԵՄ համաձայանագիրը վավերացվի մինչև 2019 թվականի հունիս. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր. գերմանացի պատգամավոր
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություններ ստացավ. Ալբերտ Վայլեր
- Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցությանը. Նալբանդյան
- «Մի փոքր նաիվ է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասել». քաղաքագետ
- 5-րդ շարասյունը կարող է իրեն զգացնել տալ ՀՀ-ԵՄ համաձայնագրի պրակտիկ իրականացման ընթացքում. Արթուր Ղազինյան
- Գագիկ Մակարյանը կարծում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո զգալի տնտեսական աճ կունենանք