Գուտերեշ. 2018թ. ՄԱԿ-ի 12 առաջնահերթ ուղղություններից է ԼՂ հակամարտության կարգավորումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ ընդգծել է 2018 թվականին ՄԱԿ-ի գործունեության 12 առաջնահերթ ուղղությունները և հայտարարել է, որ պետք է գիտակցել` խաղաղությունն անորսալի է։
«Հարկավոր է պատասխանել ազգայնականության ալիքին, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդական ձևաչափին» և Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- հայտարարել է Գուտերեշը:
Վերջինս նշել է, որ հիմնական ուղություններով աշխարհը հակառակ ուղղությամբ է շարժվում։
«Հակամարտությունները խոցելի են դարձել և նոր վտանգներ են ի հայտ եկել։ Սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի վերաբերյալ գլոբալ անհանգստություններ ավելի են շատացել։ Մենք նաև մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների ականատես ենք լինում։ Ազգայնականության, ռասիզմի և քսենոֆոբիայի միտումները աճում են»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը նաև անդրադարձել է Իսրայել-Պաղեստին հարաբերություններին ու նշել, որ պետք է սկսվի Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունները։
«Չկա երկու պետություն կարգավորում տարբերակ։ Չկա Պլան Բ տարբերակը»,-հավելել է վերջինս։
Իսկ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը նշել է, որ հարկավոր է հակամարտության հարցում քաղաքական կարգավորման հասնել։