12  պատգամավոր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել
Իրավունք
14:03 13/06/2018
Հայաստան

12 պատգամավոր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել

«Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից 11 պատգամավորներ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու անձնական միջնորդություն են ներկայացրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Ծառուկյան» խմբակցությունից:

Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանը  մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 6 տարի ազատազրկման,  Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկման:

Սամվել Բաբայանն առաջին ատյանի վճիռը բողոքարկեց  Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով արդարացնել իրեն: Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի ու մյուսների բողոքը:  Այժմ բողոքը Վճռաբեկ դատարանում է, այն վարույթ է ընդունվել:

Ավելի վաղ նման միջոնրդություն էին ներկայացրել «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանը ու Սասուն Միքայելյանը:



Placeholder