Դավիթ Շահնազարյան. 30 տարվա ընթացքում այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել Ադրբեջանի համար
Քաղաքական
14:40 03/07/2018
Հայաստան

Դավիթ Շահնազարյան. 30 տարվա ընթացքում այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել Ադրբեջանի համար

«Ես պատրաստ եմ ապացուցել բոլոր բաղադրիչներով: Վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել՝ լայնածավալ պատերազմ սկսելու համար: Սա գնահատական է»,-հայտարարեց ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ:

Նա ընդգծեց, որ Նախիջևանի հատվածում սահման չկա, կան դիրքեր. Ինչո՞ւ են թույլ տվել դիրքերի առաջախաղացում, քանի՞ դիրք է առաջ բերվել, քանի դիրքից է նշանառության տակ դեպի Կապան ճանապարհը, ի՞նչ նոր ենթակառուցվածքներ կան այդ դիրքերում, խոսքն առաջին հերթին ճանապարհների մասին է:

«Սա այն դեպքն է, որ Նախիջևանի գործոնն այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր հնարավոր քաղաքական գործոնները և որևէ դեպքում թույլ չտան այդ առաջխաղացումը: Հիմա կարո՞ղ եք ասել, թե քանի դիրք է առաջ խաղացված: Դիրքերի առաջխաղացում պետք չէր թույլ տալ՝  92 թվականից մինչ այս նման բան չէր եղել»,-դիմելով ՊՆ խոսնակին՝ հարցրեց Շահնազարյանը:

Քննարկման մասնակից ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի կարող ասել:

«Բացի այդ՝ առաջխաղացում չի նշանակում, որ իրենք մտել են մի այնպիսի տարածք, որի հետևանքով մենք կորցրել ենք վերահսկողություն»,-«բացատրեց» նա:
 

Placeholder
Դավիթ Շահնազարյան. 30 տարվա ընթացքում այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել Ադրբեջանի համար