Պաշտպանության նախարարի որդին ևս կծառայի Արցախում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն իր ծառայությունը կանցկացնի Արցախում: Հուլիսի 16-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, նախարարի որդին մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում նա ծառայությունը կանցկացնի Արցախում: Panorama.am-ի այս տեղեկությունը հաստատեցին պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն էլ իր դիմումի համաձայն արդեն իսկ ծառայում է Արցախում:
Հարակից հրապարակումներ`
- Ի պաշտոնե, իրավունք չունեմ իմ որդու համար ավելի շատ հոգ տանել, քան՝ մյուս զինվորների. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան