ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցի դիտարկման դեպքում Հայաստանը կօգտագործի վետտոյի իր իրավունքը. ԱԳՆ
«Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Դրան հաջորդել ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունները, որոնք ընթանում են ինչպես ըստ գործող կանոնակարգի՝ կոնսենսուսային լուծումներ գտնելու, այնպես էլ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»,- այսօր կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալովՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցով ՌԴ-ի և Բելառուսի նախագահների վերջին քննարկմանը:
«2015 թվականի սեպտեմբերին Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ, անդամ վեց պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնն այսուհետև կստանձնեն անդամ պետությունները՝ռոտացիոն կարգով, ըստ ռուսական այբուբենի: Ըստ այդ կարգի՝ ՀԱՊԿ գլխավորն քարտուղարի պաշտոնը, երեք տարի ժամկետով, ամրագրվել է Հայաստանին: Հայաստանը համապատասխանաբար ներկայացրել է իր թեկնածուին»,- ասաց նա:
Հարցին՝ կա՞ն մոտեցումներ, որ Հայաստանն այլևս չի կարող նախագահել ՀԱՊԿ-ում, կամ Հայաստանը պնդո՞ւմ է, որպեսզի իր ներկայացուցիչը գլխավորի կառույցը, Աննա Նաղդալյանը կրկնեց՝ գլխավոր քարտուղարի թեկնածուի հաստատման որոշումն ընդուվել է կոնսենսուսով: Մինչ ՀԱՊԿ-ի կողմից վերջնական որոշման ընդունումն այլ մեկնաբանություններ անելը նա համարեց ոչ կոռեկտ:
Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը, եթե դիտարկվի կառույցին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, Աննա Նաղդալյանն ընդգծեց՝ պաշտոնական Երևանը կօգտագործի վետտոյի իր իրավունքը:
Panorama.am-ի հարցին՝ քանի որ հանգամանքների բերումով հայ թեկնածուի պաշտոնավարման երեք տարին այսպես էլ չլրացավ, ենթադրվո՞ւմ է, որ Յուրի Խաչատուրովից հետո ՀԱՊԿ-ի գլխավոր քարըտուղարի պաշտոնում կշարունակի աշխատել մեկ այլ հայ թեկնածու, ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Կրկնում եմ՝ մենք նախաձեռնել ենք գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց, թե ինչ զարգացումներ տեղի կուենան, պարզ կլինի խորհրդակցությունների արդյունքում: Դրանք կհաստատվեն ՀԱՊԿ անվտանգությնա խորհրդի կողմից: Մինչ այդ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը ազդել է ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա. Աշոտյան
- «Հրապարակ». ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ կարգավիճակը կարող է կասեցնել Յուրի Խաչատուրովը
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
- Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան