Ազգային ժողովը չի ընտրում «նովգորդյան վեչե»-ի բացականչություններով. Շարմազանով
«Ազգային ժողովը չի ընտրվում ժողովրդի տրամադրություններով կամ հրապարակում «նովգորդյան վեչե»-ի բացականչություններով»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ն ընտրվում է օրենքով, և եթե ընտրությունն օրինական է եղել, եթե որևէ խնդիր չի եղել, ապա գործող խորհրդարանը պետք է գործի միջև 2022 թվականը:
«Եթե այդպես լինի, որևէ երաշխիք չկա, որ 6 ամիս հետո ժողովրդի տրամադրությունները չեն փոխվի: Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ուրեմն առնվազն ամեն 6 ամիսը մեկ կամ 1,5 տարին մեկ պետք է ընտրություններ անենք, որովհետև իրողություն է փոխվել երկրում: Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կարող է փոխվել երկու ամիս հետո: Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այնպիսի միջավայրում, որտեղ արտաքին ցանկացած փոքր շեղում կարող է Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա շատ լուրջ ազդեցություն ունենա»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ մասնավորապես, պատասխանելով հարցին, թե նախկին նախագահների ժամանակ սահմանադրական փոփոխություններ են իրականացրել, հիմա ինչու է դեմ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք դրանք տեղի ունենան, ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը դեմ չէ բարեփոխումներին, բայց միևնույն ժամանակ կարծում է՝սահմանադրական բարեփոխումներից առաջ նախ պետք է արդեն բարեփոխված սահմանադրության պտուղները քաղել:
«10 տարին մեկ են փոփոխություններ եղել, իսկ հիմա փորձում են մեկ տարվա մեջ փոխել, իսկ նպատակն, ըստ իմ ընկալմամբ, այն է, որ պարոն Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ մտահոգվելով, որ եթե մայիսի 8-ին հրաժարական տա, ԱԺ-ում կարող է դավադրություն լինի, ինչպես իրենք են ասում, և ընտրեն նոր վարչապետի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով
- ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան