Իրավունք 17:11 30/08/2018 Հայաստան

Մարտի 1-ի գործով նոր փաստաթղթեր կան. ՀՔԾ պետ

«Նման ընթացակարգ գոյություն չունի, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով»,- այս մասին  այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության  պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե պիտի հանվի նախաքննության գաղտնիքը, որպեսզի Մարտի 1-ի գործով  ամբողջ գործընթացը լինի թափանցիկ:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝  կան մարդիկ, որոնք համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս, և ինչ կլինի, եթե այդ ամբողջը գաղտնազերծվի:

«Հանրության պահանջը պետք է օրինական լինի, չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է նախաքննության փուլին: Գործը քննվում է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք»,- ասաց ՀՔԾ պետը՝ հավելելով, որ նախաքննության գաղտնիությունը գործի շահերից է, ուստի նման պահանջներ ներկայացնելը  իրատեսական չէ:

Ինչ վերաբերում է հայտնի 0038 հրամանին, Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա հրապարակային է  այն չափով, որքանով փաստաթուղթը տրամադրող Պաշտպանության նախարարությունը հարմար է գտել գաղտնազերծել. «Որ հատվածը որ գաղտնազերծվել է, հրապարակվել է: Բոլոր հատվածները, որոնք էական նշանակություն ունեն, դրանք բոլորը հանրությանը հայտնի են դարձել»:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է՝  ինքն իր սահմանադրական կարգը ինչպես կարո՞ղ  տապալել, ՀՔԾ պետն ասաց, որ նա իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, ինչը ճիշտ չէ:

Հարցին՝ երկրորդ նախագահն ազատության մեջ գտնվելով՝ որևէ ներգործություն ունեցե՞լ է նախաքննության ընթացքի վրա, Սասուն Խաչատրյանմ չմեկնաբանեց:

Անդրադառնալով նաև երկրորդ նախագահի այն հակափաստարկին, թե գործը «Մարտի 1-ի» 10 զոհերի բացահայտման հետ կապ չունի, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը 10 զոհերի հետ կապ ունի, թե չունի։ Սահմանադրական կարգի տապալման մասին քրգործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրգործին, մեկ միասնական վարույթ է։ Ես չեմ լսել այդ ելույթը, որտեղ ասում է, թե չեն բացահայտվում սպանությունները, ես չգիտեմ  Ռոբերտ Քոչարյանին որտեղից այդ տեղեկությունը, որ մենք քննություն չենք անում կամ մեր արած քննությունը այն աստիճան ինտենսիվ և արդյունավետ չէ, որ բացահայտենք դա, ես ասում եմ՝ ամեն ինչ արվում է և արվելու է: Ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարող անձանց մասով բացահայտվելու է»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե բացի 0038 հրամանից,  այլ փաստաթղթեր կա՞ն ՀՔԾ տրամադրության տակ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Այո, շատ հետաքրքիր նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չենք հրապարակայնացնելու»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է ամբողջ ծավալով, ՀՔԾ պետը նշեց, որ ինքն այն պաշտոնատար անձը չէ, որ կմեկնաբանի վարչապետի հայտարարությունները: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}