Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նունիսկ՝ սևը. Արմեն Սարգսյան
Հասարակություն
15:36 21/09/2018
Հայաստան

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նունիսկ՝ սևը. Արմեն Սարգսյան

«Ժողովուրդը չի կարող հասնել հաջողության, եթե համախմբված չլինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչպես է վերաբերում հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելուն:

«Սպիտակ գույնը մեկ գույն չէ, ֆիզիկա բոլորդ դպրոցում անցել եք: Սպիտակը բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նունիսկ՝ սևը», - ասաց նախագահը՝:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «առակն ի՞նչ էր ցուցանում», Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Պարզ է՝ մեր ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ միասնական է եղել»:

Placeholder
Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նունիսկ՝ սևը. Արմեն Սարգսյան