Քաղաքական 12:41 29/10/2018 Հայաստան

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իր փեսաները ԲՀԿ նախընտրական ցուցակում լինեն

Ինչ կարամ անեմ...
«Հիմնական իմ ցանկությունն է, որ կարողանամ օգտակար լինել։ Ես Ազգային ժողովով, քաղաքականությամբ չեմ ապրում։ Ես, գիտեք, ամեն ինչ էլ ունեմ, ամեն ինչի էլ հասել եմ։ Ուզում եմ պիտանի լինեմ, օգտակար լինեմ։ Երբ որ իմ ժողովուրդը չի ուզի, ես կարամ չլինեմ, իմ գործով զբաղվեմ, ավելի հանգիստ ապրեմ։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, աշխարհով մեկ որտեղ էլ գնամ, իմ երկրի պատիվը բարձր եմ պահում։ Մեր ազգը լավ ազգ ա, ուզում եմ օգտակար լինեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ խորհրդարանում առաջին, թե երկրորդ տեղն ունենալու ակնկալիքով են մասնակցում ընտրություններին, նա պատասխանեց՝ կախված է ժողովրդից։

«Որ տեղն էլ լինի։ Ես ուզում եմ օգտակար լինեմ իմ ժողովրդին։ Ժողովրդից է կախված, ժողովուրդը կվստահի, ձայն կտա... Չկա մի բան, որ իմ ժողովրդին ասած լինեմ, արած չլինեմ։ Ինչ որ կարամ անեմ, նա եմ ասում»,- ասաց նա։

Իսկ ՀԿԿ-ն ընդդիմությո՞ւն է լիելու, հետաքրքրվեցին լրագրողները։

«Նախօրոք ոչ մի բան չեմ ուզում ասել։ Որը լավ լինի, որն իմ ժողովուրդը կուզի։  Իմ ժողովուրդը ոնց ցանկանում է, ես դրա կողմնակիցն եմ, անձնական շահ չունեմ։ Էսօր, եթե ամեն մեկը ժողովրդի անունն օգտագործելով՝ ուզում է քաղաքականության մեջ լինել, ես ասում եմ՝ իմ ժողովրդի ցավը տանեմ, ժողովուրդը կուզի, կամ չուզի, կարամ քաղաքականությամբ չզբաղվեմ։ Հասարակ մի բան ասեմ, Երևանի ավագանու ընտրություններին բերել էի մարդկանց, նրանք պատրաստ էին ամեն ինչ անելու։ Ասեցի, որ բնակելի շենքերի կառուցում պետք է լինի։ Նայում ես, ամուսնացել են երկու սենյակում տղա, հարս երեխա, ախպեր, քուր... դրա համար թողնում են, գնում են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ Աբովյան քաղաքում բնակարանաշինական ծրագիր է սկսել, որի հիմնարկեքը կլինի նոյեմբերին։

Հարցին՝ իր գործարար փեսաները ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում կլինե՞ն, Ծառուկյանը պատասխանեց. «Իրենք բոլորն էլ սեփականատերեր են։ Իրենք այն երիտասարդներն են, որ ասում են՝ ապագան մեր երիտասարդներինն է։ Եթե իրենք ցանկանան, ժողովուրդը ցանկանա, ուրեմն այդ հարցում կմտածենք»։
 

«Այո, ԲՀԿ ցուցակը ես եմ գլխավորելու, ցուցակն էլ դեռ մտածում ենք՝ ոնց կազմենք, ոնց անենք, որ փոփոխություններ լինեն։ Ամեն ինչին ուշադրություն դարձնելու եմ, կտեսնենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով բյուջեի նախագծին՝ նա նշեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ դրա հետ։

Ծառուկյանի քարը
Ինչ վերբերում է ԱԺ-ում վարչապետի ընտրությանը՝ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ ինքն ազատ ընտրության իրավունք է տվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին։

Իսկ իր համար միևնույն է՝ արտահերթ ընտրություններին կմասնակցեն հին, թե նոր Ընտրական օրենսգրքով, հարց ուղղեցին լրագրողները։

«Իմ համար միևնույնն է։ Իմ համար նա էլ ա լավ, նա էլ ա լավ, բայց ամենկարևորը, որ նորից չխառնեն, Ծառուկյանի քարը շատ ծանր ա»,- ասաց նա՝ միաժամանակ հերքելով ավելի վաղ տարածված այն լուրը, թե նախորդ անգամ ինքը քվեարկությանը չի մասնակցել ԱԺ սպորտային հագուստով եկած լինելու պատճառով։

Իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն միանա Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ «բարիկադներն ապամոնտաժելու» գործընթացին և ԲՀԿ-իօ ցուցակում ՀՀԿ-ականներ հայտնվեն, հարց ուղղեցին լրագրողները։

Փաշինյանի կողքին
«Ես ամբողջ թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին եմ, իմ հնարավորույթյան սահմանում ամեն ինչ անում եմ, որ այս հեղափոխությունը հրատև լինի։ Ամեն ինչով աջակցում ենք պարոն Փաշինյանի թիմին»,- ասաց նա։

Իսկ աջակցո՞ւմ է Հովիկ Աբրահամյանին՝ հաշվի առնելով այն տեղեկությունները, որ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ազատ են արձակել իր աջակցությամբ։ Գագիկ Ծառուկյանն ի պատասխան ասաց. «Ոչ մի ներդրում չի եղել, օրենքի առաջ բոլորն են պարտավոր: Ջոնիկ Արգամիչին ձերբակալել են զենքերի համար, ասում էին՝ դա մարտի մեկի զենքերն են, բայց ստուգեցին և տեսան, որ մարտի մեկի հետ կապ չունի»։

Ես զենք, դու՝ ջութակ
Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքը ևս զենքեր ունի: «Ես զենք եմ սիրում, դու ջութակ ես սիրում: Դրանք հատուկ գրանցված զենքեր են, ես զենքը սիրում եմ, որսի եմ գնում, կրակում եմ, տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի բոլոր զենքներն օրինական գրանցված, ստուգված են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրանք հանձնել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:19
Գետերում դիտվել է ջրի մակարդակի նվազում
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակների...
Աղբյուր` Panorama.am
10:10
Բերման են ենթարկել բժիշկ Գևորգ Թամամյանին ու երգիչ Մրոյին
Երևանում և տարբեր մարզերում վաղ առավոտից շարունակվում են խաղաղ անհնազանդության  ակցիաները։ Ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ինձ կարգալույծ չեն տարել. Բագրատ Սրբազան
«Իրենք են վախեցած, այն վախկոտին են պահում։  Մեր երկրում մի վախկոտ կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
09:41
Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները
Կարմիր բերետավորները բերման են ենթարկում Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկը փակած  զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Իրավիճակը լարվեց. Ոստիկանները քաղաքացիներին ուժով բերման են ենթարկում. ՈՒՂԻՂ
Հյուսիսային պողոտայում իրավիճակւ քիչ առաջ լարվեց։ Ոստիկանները սկսկեցին բռնի ուժով բերման ենթարկել երթի մասնակից քաղաքացիներին։  
Աղբյուր` Panorama.am
09:03
Մոտ մեկ տասնյակ բերման ենթարկվածների տանում են Զեյթունի բաժին
«Մեզ տանում են Զեյթունի բաժին»,-ոստիկանական մեքենայից հայտնում է Գարեգին Պետրոսյանը, որը մասնակցում էր անհնազանդության խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
08:58
Շատ ուժեղ ենք, 3 ժամից կտեսնվենք. Բերման է ենթարկվել Իգոր Խաչատուրովը
Կարմիրբերետավորները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած, անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Բերման ենթարկվածների թվում է նաև...
Աղբյուր` Panorama.am
08:49
Հանրապետություն փակ ճանապարհներ կան
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ,...
Աղբյուր` Panorama.am
08:39
Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները երկու հատվածում փակել են Երևան-Արմավիր մայրուղին
Հետևելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին, քաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am
08:37
Աբովյան փողոցը փակ է
Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հատվածում Աբովյան փողոցը փակ է։ Այստեղ հսկայական թվով ոստիկաններ են բերվել։ Ոստիկանները անընդհատ...
Աղբյուր` Panorama.am
08:21
ՈւՂԻՂ. Սուրբ Աննա եկեղեցու մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
Սուրբ Աննա Կաթողիկե եկեղեցու մոտ, որտեղ է նաև Բագրատ Սրբազանը, բազմաթիվ ոստիկաններ են բերվել։ Նրանք լարված իրավիճակ էին առաջացնում, փորձում...
Աղբյուր` Panorama.am
08:18
Բագրատ Սրբազան. Քիչ անց ես իմ խաղաղ բողոքի գործողությունը կկատարեմ
«Ինչպես երեկ գիշեր ասել էի, քիչ հետո ես իմ խաղաղ անհնազանդության բողոքի գործողությունը կկատարեմ՝  իմ բողոքն արտահայտելով այս ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
08:09
Տևական ժամանակ փակ է Երևան-Աշտարակ ճանաապարհը
Հանրապետության ու մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության խաղաղ գործողությունները։ Քաղաքացիները տևական ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
07:45
Մայիսի 27-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:50
Փլուզվել է Հոբարձի գյուղի կամուրջը
Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կազմի մեջ մտնող Հոբարձի բնակավայրի կամուրջը։  Բնակիչներին...
Աղբյուր` Panorama.am
23:40
ՆԳՆ. Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ
Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն
Աղբյուր` Panorama.am
23:31
ԱՆ-ն աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է չօգտագործել ջուրը, եթե նկատվում է հոտի և գույնի փոփոխություն
ՀՀ առողջապահության նախարարությունը աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից,...
Աղբյուր` Panorama.am
23:04
Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու մեջ. փաստաբան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում  դատավոր Մարտին Արզումանյանը քննում...
Աղբյուր` Panorama.am
22:57
Վաղը ժամը 8-ից միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու, մնացած բոլոր փակվելու են. Բագրատ սրբազան
«Դուք և ձեր ղեկավարն է եղել, որ Ազատ գյուղում մոխրացած 15 տղաների, մեր զինվորների մարմինները դեռ չգտնված, Իջևանում խրախճանք էիք անում՝ նոր...
Աղբյուր` Panorama.am
22:40
Երևանի տարբեր վայրերից մոտ 360 տ անձրևաջուր է հեռացվել
Մայիսի 26-ին, ժամը 08։40-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ...
Աղբյուր` Panorama.am
22:29
Հայաստանում գետերի ջրի մակարդակը նվազում է
Ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում. Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով (ջրի ելքը 386...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է...
Աղբյուր` Panorama.am
22:12
ՌԴ ԱԻՆ-ը Հայաստանին օգնություն է առաջարկել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանին օգնություն է առաջարկել ջրհեղեղների հետևանքների վերացման համար։ Այդ մասին տելեգրամյան...
Աղբյուր` Panorama.am
21:41
Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը գրում է. «Ախթալայի կամուրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան,...
Աղբյուր` Panorama.am
21:34
Այս պահին մեր հայրենիքի հյուսիսային հատվածը խոցված է. Բագրատ սրբազան
«Այս պահին հաստատվեց, որ երեք զոհ ունենք աղետի գոտում։ Մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զավակների հոգիների խաղաղությունը»,-կառավարական...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերադառնում ենք Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Այս պահին Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղվա մեր հստակ գործողությունների մասին միասին խոսենք,...
Աղբյուր` Panorama.am
21:17
Սուրեն Պետրոսյանն իշխանության ներկայացուցիչներին հորդորեց պատվով կատարել իրենց ընտրությունը
«Ավելի սքանչելի տեսարան չեմ տեսել»,-ասաց բեմահարթակ բարձրացած Սուրեն Պետրոսյանը՝ դիմելով երթի մասնակիցներին։ Նա նշեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ
Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց...
Աղբյուր` Panorama.am
20:37
Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման.Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած հանդիպելու բաց և քննարկելիք թեմա ունենք միասին»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը՝  երթով...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բագրատ Սրբազան. Թույլ չտալ, որ մեր շարքերում ինքնահրկիզվող, աղմուկ-աղաղակող մարդիկ լինեն
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հազարավոր մարդիկ այս պահին կառավարական ամառանոցների մոտ են։ Արքեպիսկոպոսը մարդկանց հանդարտության,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բաղձալի հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան
17:22 26/05/2024

Բաղձալի հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}