ԱԱԾ-ում աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. ԱԱԾ փոխտնօրեն
«Ազգային անվատնագության ծառայությունում աշխատավարձերը միջիում 30 տոկոսով բարձրանալու են»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը:
Հարցին՝ որքան է կազմում աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված գումարը, նա պարզաբանեց՝ 2 մլրդ 202 հազար դրամ: Նա միաժամանակ հիշեցրեց, որ նույն նպատակով ոստիկանությանը հատկացվել է ավելի քան 7 միլիարդ դրամ։
Հաշվի առնելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ համակարգը համալրվելու է նոր աշխատակիցներով՝ լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ քանի՞ նոր աշխատակցի մասին է խոսքը։
Ի պատասախան՝ Արամ Հակոբյանը նշեց, որ իրենց թվերը գաղտնի են, գաղտնի է նաև, թե տարիքայի ինչ շեմի մարդիկ են համակարգում ներգրավվում։
«Ուսումնասիրություններ են կատարվում, եթե արդյունքում հնարավոր է լինում մարդուն ներգրավել, ներգրավում ենք» ,- ասաց Արամ Հակոբյանը։