Հարուցված քրեական գործերն ազդում են ԶՈՒ տրամադրության վրա. պաշտպանության նախարար
Քաղաքական
10:50 28/01/2019
Հայաստան

Հարուցված քրեական գործերն ազդում են ԶՈՒ տրամադրության վրա. պաշտպանության նախարար

«Իհարկե, Զինված ուժերի տրամադրության վրա ազդում է, բայց մենք հաղթահարում ենք և անում ենք առավելը»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին՝ այն քրեական գործերը, որոնք հարուցվել են, մասնավորապես «Մարտի 1-ի» գործով, արդյո՞ք հարված են հասցնում Զինված ուժերին, օրերս դրա մասին ահազանգել է պաշտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հարցին, թե ձեր խորհրդականներից Էնրիկո Ապրիամովի վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, որ նա 2008 թվականին շրջել էր վաշտ առ վաշտ և զինվորականներին հրահանգել ընտրել Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարն ասաց, որ նման տեղեկատվություն չունի, կարդացել է նախկին զինծառայողներից մեկի այդ հայտարարությունը, բայց դա ստուգման կարիք ունի։

«Շատերը կարող են ասել, դրա համար կան համապատասխան մարմիններ, թող զբաղվեն», -նշեց Դ.Տոնոյանը։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք նախարարությունում եղել են պարգևավճարներ և ի՞նչ չափի, նախարարն ասաց, որ անցյալ տարվա ընթացքում բավականին մեծ ծավալի ֆինանսներ են տրամադրել պարգևավճարների համար, որոնք  գոյացել են իրեն խնայողություններից, որոնք չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին՝ որպես հավելավճար։

«Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին։ Եթե չեմ սխալվում, երկու անգամ», - ասաց Դ. Տոնոյանը։

Placeholder
Հարուցված քրեական գործերն ազդում են ԶՈՒ տրամադրության վրա. պաշտպանության նախարար