«Երկրի տերերը Եռաբլուրում պառկած և խրամատում կանգնած տղաներն են»
«Խարույկ արշավական ակումբը» այսօր կազմակերպել է մոմավառություն և երթ դեպի «Եռաբլուր»՝ նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։
Ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը լրագրողներին ասաց, որ երթին, մոմավառությանը կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի։
«Մենք փորձում ենք այս միջոցառումը դարձնել ավանդույթ։ Նախորդ տարի էլ էինք կազմակերպել քայլերթ դեպի Եռաբլուր, բայց Եռաբլուրի կամարների մոտ։ Այս անգամ որոշեցինք հենց Ազատության հրապարակից։ Հիմնական նպատակն այն է, որ բոլորն իմանան Եռաբլուրի տեղը, ճանաչեն իրենց հերոսներին»,- նշեց նա։
Մոմավառությանը, նրա խոսքով, մասնակցում են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, մտավորականներ, սովորական քաղաքացիներ։
Ազատության հրապարակում միաժամանակ պարում էին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի անդամները։ Խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանն ասաց, որ հայկական ավանդույթ կա՝ բացի հարսանեկան, ռազմական պարերից, պարել նաև սգո պարեր։
«Այդ տեսանկյունից բացառություն են հերոսները, որոնց երբեք չեն սգացել, փառաբանել են, հերոսները եզակի մարդիկ են, որոնց ոգեկոչման համար ոչ թե սգո, այլ ռազմապարեր են պարել։ Սա ոգեկոչման մի դրսևորում է, որ փառաբանում ենք տղաներին, որի շնորհիվ վերածնվեց Հայաստանը։ Ինձ համար հեղափոխությունը 2018 թվականի ապրիլին չի եղել, այլ 2016 ապրիլին, երբ խաղարկված պատերազմը ի չիք դարձավ մի բուռ խենթերի շնորհիվ, որոնք իրենց կյանքի գնով աշխարհին հայտարարեցին, որ տերը խրամատում է։
Վստահաբար շատ կարևոր է, որ օրվա իշխանությունները հասկանան, որ երկրի տերերը Եռաբլուրում պառկած տղաներն են և խրամատում կանգնած տղաները»,-ասաց Գ. Գինոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին
- Վիրահատվել է ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանը
- «Hello, Adam». ապրիլյանի հերոսը մանկական գրականությունում
- Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերը միանում են «Կանայք հանուն խաղաղության» արշավին
- Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
- Նորաշենում կանգնեցվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը
- Ապրիլյանի մասնակիցներից մի քանիսն աշխատանքի կանցնեն մշակութային ժառանգության պահպանության ՊՈԱԿ-ում
- Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան
- Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակի մոմավառություն է իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը